Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 24-րդ տարեդարձի առթիվ.
«Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ գահակալության 24-ամյակի առթիվ: Տարիներ առաջ Աստծո նախախնամությամբ բազմեցիք առաքելահաստատ Հայրապետական գահին՝ Հայաստանյայց Եկեղեցու պայծառությանը կոչված ծրագրեր իրականացնելու և մեր ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելությունը զորեղ ներկայություն դարձնելու տեսլականով: Ձեր գահակալության տարիներին Հայ Եկեղեցին առավելագույն ջանասիրությամբ առաջացավ իր առաքելության մեջ՝ որպես օրինակ ունենալով Ձերդ Սրբության անձանձիր ծառայասիրությունը և անսակարկ նվիրումը: «Քրիստոնեությունը մեր ժողովրդի համար արտաքին զգեստավորում չէ, այլ մաշկի գույն, նկարագիր, էություն, որ ծաղկող գրչով դրոշմվել է մագաղաթին և մատյաններ շնչավորել, աներկբա հավատով հայրենյաց մեր սուրբ հողին մարմնավորվել որպես խաչքար, վանք ու եկեղեցի։ Աստվածաշնչյան է Հայաստանը, Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու գոյությամբ, մեր ժողովրդի անցյալ ու ներկա հիշատակներով, ավելի ևս՝ նորօրյա հավատի մեր վերազարթոնքով, որպես երաշխիք աստվածաշնչյան մեր հարատևության» (Գարեգին Երկրորդ Կաթողիկոս): Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, կենսունակություն և երկար տարիների պայծառ գահակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոս շարունակի բազմարդյուն պահել Ձերդ Սրբության ջանքերն ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և Հայրենիքի: Ամեն: Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ»։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02