Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը թույլատրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) ուսումնասիրել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության նոր մասը, որը հայտնաբերվել է նրա օգնական Հումա Աբեդինի ամուսնու համակարգչում, հայտնում է ABC News-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Ինչպես հայտնում է ria.ru-ն, իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ նամակները գտնվում են Աբեդինի ամուսնուն՝ Էնթոնի Վիներին, պաշտոնապես պատկանող համակարգչում:
Ավելի վաղ ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին տեղեկացրել էր, որ բյուրոյի աշխատակիցները գտել են Քլինթոնի նոր նամակները, որոնք դեռևս պետք է ուսումնասիրվեն՝ պարզելու համար, թե արդյոք դրանցում գաղտնի տեղեկություն կա:
Աղբյուրը նկատում է, որ հետաքննության վերսկսումը լուրջ հարված է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնի վարկանիշին: Հայտնի է, որ նախկինում ՀԴԲ-ն դեմոկրատների թեկնածուին քրեական պատասխանատվության չի ենթարկել պետքարտուղար եղած ժամանակ անձնական փոստային սերվերի օգտագործման համար:
Նշվում է, որ ՀԴԲ-ի տնօրենի՝ հետաքննությունը վերսկսելու վերաբերյալ որոշումը հակասում է Արդարադատության նախարարությունում գործող այն կանոնին, ըստ որի՝ ընտրություններից առաջ պետք է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են ազդել ընտրությունների ելքի վրա:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02