Ինքնահռչակ Հարավային Օսիայի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն հայտնել է, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին, ռուս սահմանապահների կրակոցից սպանված Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին «դիմադրություն է ցույց տվել ձերբակալման ժամանակ»։
Գերատեսչությունը պնդում է, որ սահմանապահ ծառայությունը մեքենայում հայտնաբերել է փաստացի երկու սահմանախախտի, մինչդեռ տղամարդիկ իբր «հարբած վիճակում» են եղել։ «Նրանք բերման ենթարկելու փորձի ժամանակ դիմադրել են՝ վտանգելով սահմանապահների կյանքին ու առողջությանը։ Հանցագործները կիրառել են կացին: Ավելի ուշ նրանք փորձել են մեքենայով հարվածել սահմանապահ ծառայություն իրականացողների վրա եւ հեռանալ Վրաստան»,- ասվում է Հարավային Օսիայի ՊԱԿ-ի հայտարարության մեջ: Սահմանապահները, ըստ գերատեսչության, նախազգուշական կրակոց են արձակել օդ, և այն բանից հետո, երբ տղամարդիկ իբր չեն ենթարկվել, զինվորականները սկսել են կրակել մեքենայի անվադողերի վրա։ Գերատեսչության տվյալներով՝ իրավախախտներից մեկը ծանր վիրավորվել է և շտապ բուժօգնության է տեղափոխվել վրացական կողմ, իսկ երկրորդը բերման է ենթարկվել։ Հրաձգության միջադեպը, որի արդյունքում գնդակահարվել է Թամազ Գինտուրին, տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Վրաստանի և չճանաչված Հարավային Օսիայի միջև բաժանարար գծի մոտ՝ Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղում։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ ռուս զինվորականները, որոնք ռուս-վրացական պատերազմից հետո որպես սահմանապահ սկսեցին ծառայել օկուպացված Հարավային Օսիայում, փորձել են կալանավորել Գինտուրիին, ինչը վրացական կողմն անօրինական է համարել։ Նրա վրա կրակել են հրազենից, ինչի արդյունքում նա մահացել է։ Մահացած Թամազ Գինտուրին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վետերան է։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, Գինտուրին Գորիի քաղաքապետարանի «Ազգային շարժում» կուսակցության սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) անդամ Նիկոլոզ Գինտուրիի եղբայրն է։ Ռուս զինվորականները ձերբակալել են նաև Վրաստանի մեկ այլ քաղաքացու՝ 35-ամյա Լևան Դոդիաշվիլիին։ Վրաստանի տվյալներով՝ նա, հնարավոր է, վիրավորվել է և գտնվում է Ցխինվալիի քննչական մեկուսարանում։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02