Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը հոկտեմբերին չափավոր անկում է արձանագրել՝ սեպտեմբերի համեմատ նվազելով 0.5 տոկոսով, և միայն կաթնամթերքի գնային ինդեքսն է բարձրացել, ուրբաթ օրը հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):
Այս մասին հայտնում են ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակից։ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի հոկտեմբերին միջինում կազմել է 120.6 միավոր, որը 10.9 տոկոսով ցածր անցյալ տարվա արժեքից։ ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.0 տոկոսով։ Ներմուծումների պասիվ գլոբալ պահանջարկի պայմաններում 2.0 տոկոսով նվազել են բրնձի և 1.9 տոկոսով՝ ցորենի միջազգային գները, ինչի վրա անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծաքանակ մատակարարումները և արտահանողների միջև ակտիվ մրցակցությունը: Սրան հակառակ, փոքր-ինչ բարձրացել են կերային մշակաբույսերի գնանշումները, որտեղ շարքը գլխավորում է եգիպտացորենը՝ Արգենտինայում առաջարկի նվազմամբ պայմանավորված։ ՊԳԿ բուսական յուղի գների ինդեքսը սեպտեմբերի համեմատ այս ամիս նվազել է 0.7 տոկոսով. արտադրության սեզոնային աճով և ներմուծման գլոբալ ցածր պահանջարկով պայմանավորված՝ արմավենու յուղի ցածր գները ավելի քան փոխհատուցել են սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի բարձր գները: Սոյայի յուղի գներն աճել են կենսադիզելի ոլորտում մեծ պահանջարկի արդյունքում։ ՊԳԿ շաքարի գնային ինդեքսի անկումը 2.2 տոկոս է կազմել, որը 46.6 տոկոսով բարձր է նախորդ տարվա մակարդակից։ Հոկտեմբեր ամսվա գնիջեցումը գլխավորապես կապված է Բրազիլիայում արտադրության մեծ տեմպի հետ, չնայած առաջիկա տարվա համար համաշխարհային առաջարկի ակնկալվող նվազման հետ կապված մտահոգությունները, ևս, զսպող ազդեցություն են ունեցել գների անկման վրա։ ՊԳԿ մսի գնային ինդեքսը ցած է սահել 0.6 տոկոսով, քանի որ ներմուծումների պահանջարկի կրճատումը, մանավանդ Արևելյան Ասիայում, հանգեցրել է խոզի մսի միջազգային գների անկմանը, այդպիսով ավելի քան փոխհատուցելով թռչնամսի, տավարի և ոչխարի մսերի որոշակի բարձրացումը։ Ի տարբերություն վերոնշյալի, ՊԳԿ կաթնամթերքի ինդեքսը հոկտեմբերին 2.2 տոկոս աճ է գրանցել, ազդարարելով իննամսյա գնանկման ավարտը։ Կաթի փոշու համաշխարհային գներն աճել են հիմնականում կարճաժամկետ և երկարաժամկետ մատակարարումների պահանջարկի կտրուկ ավելացման, ինչպես նաև Օվկիանիայի երկրներում կաթի առաջիկա արտադրության վրա Էլ Նինյո բնական երևույթի եղանակային պայմանների ազդեցության հետ կապված անորոշությունների հետևանքով։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02