Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին համատեղ ճեպազրույցում հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։
«Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, քանի որ քայլեր իսկապես արվել են։ Շնորհավորում եմ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը լիովին աջակցում է Վրաստանի եվրոպական ձգտումը, Վրաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումը։ «Այդ նկրտումները, իրոք, պետք է հաշվի առնվեն իշխանության կողմից։ Նրանք պետք է սկսեն համագործակցել ընդդիմության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, իհարկե, պետք է կենտրոնանան 12 հանձնարարականների վրա, որոնք նախկինում տրվել են, իսկ այժմ հանձնաժողովը իսկապես շեշտում է, որ Վրաստանի պարագայում դրական քայլեր են արվել։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն շատ ակտիվ ներգրավված է խորհրդարանական գործընթացներում, նաև ապաօլիգարխացման ուղղությամբ։ Մենք ունենք շոշափելի քայլեր, ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ։ Ուստի հանձնաժողովը խորհուրդ կտա թեկնածուի կարգավիճակ ստանալ, և մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է դա, և կառավարությունը կարևոր քայլեր կձեռնարկի ԵՄ ինտեգրման ուղղությամբ։ Սա շատ կարևոր է ԵՄ-ի համար և սա է իմ հիմնական ուղերձը։ Եվրամիության ընդլայնումը շատ կարևոր է»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։ «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարարել էր, որ Վրաստանը դիմել է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրեց Վրաստանի անդամակցության պաշտոնական դիմումը։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02