2024 թվականին Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «ջութակ» մասնագիտությամբ։ Ավանդույթի համաձայն՝ մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։ Մրցույթը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի խաչատրյանական ստուգատեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից՝ պայքարելու դափնեկրի կոչման համար։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաեւ աշխարհում է՛լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող 20-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը բաց է: Մասնակցության համար անհրաժեշտ է, որպեսզի երաժիշտներն ուղարկեն իրենց կատարմամբ տեսագրության (նվազագույնը 15 րոպե տեւողությամբ) մեկ կամ մի քանի ինտերնետային հղում: Տեսագրությունը պետք է լինի առանց խմբագրման եւ դադարների: Պետք է ներկայացնել մեկ կամ մի քանի ստեղծագործություն՝ գրված մենանվագ ջութակի կամ ջութակի եւ դաշնամուրի (նվագախմբի) համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. մարտի 1-ը: Մրցույթի մասին այլ մանրամասների, ինչպես նաև դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Երաժշտական այս խոշորագույն նախաձեռնությունն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02