Մասնագետները ներկայացրել են այն հիմնական ըմպելիքները, որոնց օգտագործումը, եթե ցանկանում եք լինել բարեկազմ և առողջ, հարկավոր է սահմանափակել կամ հանել սննդակարգից:
Սովորաբար դիետա պահողների մեծ մասը թույլ է տալիս մի մեծ սխալ` նրանք չեն համարում ըմպելիքները սնունդ: Սակայն եթե դուք յուղոտ կաթով սուրճի, թարմ քամած հյութի կամ նմանատիպ այլ ընպելիքների սիրահար եք, ապա պետք չէ զարմանալ, որ չեք կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Այս ոլորտի ներկայացուցիչներից, մարզիչ Միլա Գրիցենկոն ներկայացրել է, թե ինչպես են տարբեր տեսակի ըմպելիքները խանգարում ձեռք բերել ցանկալի կառուցվածք:
1. Ծորակից հոսող և գազավորված ջուրը
Գոյություն ունի մեկ կանոն, որ մասին չի կարելի երբեք մոռանալ. սնունդ ընդունելու ընթացքում չի կարելի որևէ բան խմել:Կարող եք ջուր խմել սնունդը ընդունելուց 30- 40 րոպե հետո: Իսկ ինչ է տեղի ունենում, երբ մարդ խախտում է այդ կանոնը: Այդ ժամանակ մարդու ստամոքսը ձգվում է, նրանում սկսվում է խմորում և դանդաղում են փոխանակության գործընթացները:
2. Թարմ քամած հյութեր
Մեծ քանակությամբ այդ հյութերի օգտագործումը ցանկալի չէ, քանի որ նրանք պարունակում են շատ շաքար, ինչն էլ նշանակում է, որ նիհարելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Որպեսզի մրգային ֆրեշները օգտակար լինեն, ցանկալի է օգտագործել օրական 1 բաժակ և այն էլ մինչև 14:00-ն:
3. Սուրճ
Նախ սուրճն ու թեյը չի կարելի համատեղել սննդի ընդունման հետ, քանի որ դրանք համտեսման լիովին առանձին տեսակներ են: Եթե դուք սուրճի սիրահար եք, ապա լավ կլինի այն օգտագործել 1-ին կամ 2-րդ անգամ թեթև սնունդ ընդունելու փոխարեն (նախաճաշի և ճաշի, կամ ճաշի ու ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում): Ընդ որում հարակավոր չէ այդ ընթացքում օգտագործել որևէ այլ բան, քանի որ այն ինքնին արդեն սնունդ է(հատկապես կաթի հետ):
4. Կաթ
Կաթը ավելի լավ մարսվում է երեխաների մոտ:Մեծերը այն կարող են օգտագործել, սակայն սահմանափակ քանակությամբ: Բացի այդ, այն բավականին դանդաղեցնում է նյութափոխանակման պրոցեսը: Ցանկալի է այն ավելացնել թեյի, սուրճի կամ կոկտեյլների մեջ և նոր օգտագործել: Սակայն միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ դա բնական կաթ է:
5. Կոկտեյլներ
Կոկտեյլները լինում են տարբեր: Եթե խոսքը վերաբերվում է բանջարեղենից ու կանաչեղենից պատրաստված օգտակար ըմպելիքի մասին, ապա դա շատ օգտակար է և կարող եք հանգիստ այն օգտագործել: Գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք կմաքրեն ձեր օրգանիզմը, կհագեցնեն այն վիտամիններով ու կարագացնեն նյութափոխանակությունը: Սակայն եթե դուք անսահման քանակությամբ օգտագործում եք պաղպաղակ ու կոկտեյլներ կամ մրգերրով ու շաքարով կաթ, ապա այդ դեպքում մոռացեք գեղեցիկ կառուցվածք ունենալու մասին: Կաթն ու պաղպաղակն արգելակում են փոխանակության գործընթացները, իսկ մրգերի մեջ առկա կամ մաքուր շաքարի քանակությունը նպասում է ավելորդ քաշի ձեռքբերմանը:
6. Թեյ
Ընդհանուր առմաբ թեյը կառուցվածքի համար վնասակար չէ, իսկ խոտաբույսերով, կանաչ, սպիտակ թեյը ընդհակառակը` օգնում են նիհարել: Միայն սև թեյն է, որ ոչ մի օգուտ չի բերում օրգանիզմին, այդ պատճառով կարող եք այն փոխարինել այլ ըմպելիքով:
Թեյի դեպքում մեծ վտանգ է ներկայացնում սպիտակ շաքարը, որով մարդիկ խմում են այն: Իսկ «վատ» շաքարը հանգեցնում է ոչ միայն ավելորդ կիլոգրամների ձեռքբերման, այլ նաև ցեյլուլիտի առաջացման:
7. Ալկոհոլ
Չնայած նրան, որ ալկոհոլը հարուստ է կալորիականությամբ, այն չի գիրացնում: Սակայն նման ըմպելիքները հակված են օրգանիզմը ջրազրկելուն, և հաջորդ օրն արդեն օրգանիզմը սկսում է ակտիվ կերպով համալրել ջրի պաշարները: Արդյունքում տեղի է ունենում քաշի ավելցում: Բացի դա, ջրազրկումն առաջացնում է շատ ուտելու ցանկություն:
8. Ըմպելի յոգուրտներ
Խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ բնական մթերքները չունեն այդքան պիտանիության ժամկետ, ինչը նշանակում է, որ նրանցում առկա են մի շարք անուշաբույրեր և հզոր կոնսերվանտներ, որոնք վնասակար են օրգանիզմի համար:
Բացի դա նման ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ շաքար: Այսինքն դրանք կարող են հանգեցնել ոչ թե սլացիկ կառուցվածք ունենալուն, այլ այտուցվածության ու ճարպակալման:
9. Գազավորված ըմպելիքներ
Ցանկացած գազավորված ըմպելիքի օգտագործում հանգեցնում է ցեյլուլիտի առաջացման, շաքարային դիաբետի զարգացման, աղիների ու ստամոքսի հետ կապված խնդիրների առաջացմա: Դրանք պարունակում է մեծ քանակությամբ բնական վնասակար շաքար, որը թույլ չի տալիս մարդուն նիհարել:
10. Փաթեթավորված հյութեր
Փաթեթավորման վրա հնարավոր է գրել ամեն բան և մարդիկ երբեք չեն կարող հստակ իմանալ, թե ինչպիսի մրգերից և ինչպես է այդ հյութը պատրաստվել: Նախ նման հյութը արդեն այդքան էլ օգտակար չէ և եթե մարդ նրանից ստնում է որևէ օգտակար նյութեր, ապա շաքարի ու տարբեր տեսակի հավելումների քանակության մակարդակն այդ օգտակարությունը չեզոքացնում է: Արդյունքում մարդու մոտ կարող առաջացնել ստամոքսի հետ կապված խնդիրներ, իսկ կանոնավոր օգտագործման դեպքում՝ ավելորդ կիլոգրամներ:
11. Էներգետիկ ըմպելիքներ
Էներգետիկ ըմպելիքները արգելված է օգտագործել մի շարք երկրներում: Շաքարի քանակության մակարդակով նրանք առաջացնում են նույն ազդեցությունը, ինչը որ գազավորված ըմպելիքները, միայն թե նրանք ավելի վտանգավոր ու կալորիկանությամբ հարուստ են: Նրանցում առկա կոֆեինի մակարդակը կարող է մեծ վնաս հասցնել առողջությանը: Նրանց օգտագործման արդյունքում կարող է բարձրանալ ոչ միայն շաքարի մակարդակը, այլ նաև զարկերակային ճնշումը: Իսկ բանկաներում առկա տաուրինի քանակությունը 100 անգամ գերազանցում է օրական թույլատրելի մակարդակը:
Բացի դա, ըմպելիքը մարդուն չի սնուցում էներգիայով, այն գործում է մարդու օրգանիզմի ներքին միջոցների հաշվին: Արդյունքում, երբ նրա ազդեցությունը ավարտվում է, մարդու մոտ առաջանում է անքնություն, դյուրագրգռվածություն, հոգնածություն ու դեպրեսիա:
Գեղեցիկ կառուցվածքը դա մարդու օրգանիզմի բոլոր համակարգերի ճիշտ ու լավ աշխատանքի արդյունք է:
Աղբյուրը՝ aif.ru
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47