Երեւանի քաղաքապետարանի այսօրվա՝ նոյեմբերի 13-ի գործակարգավարական նիստում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց «Գազպրոմ Արմենիայի» կողմից Երեւանում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացման այս պահի դրությամբ առկա պատկերը: Նա, մասնավորապես, նշեց.
«Սարալանջ-Տերյան-Ազատության-Թբիլիսյան խճուղի 6 կմ-ն ամբողջությամբ աշխատանքներն ավարտված են, Ավան-Աճառյան-Բաբաջանյան՝ ավարտը դեկտեմբերի 30-ին: 3,5 կմ-ից 1,8-ը պատրաստ է, 1,8-ը՝ տարեվերջ, Սեւանի մայրուղուց Առինջից Թբիլիսյան-Գրիբոյեդով-Արղության հատվածը 7 կմ-ն ամբողջությամբ պատրաստ է եւ ավարտված են աշխատանքները, Իսակով պողոտա-Մոնթե Մելքոնյան հատվածը Մասիսի շրջանից սկսած 14 կմ-ից 13,5 կմ-ն այս պահին պատրաստ է: Վերջին 500 մետրի ավարտը կլինի նոյեմբերի 30-դեկտեմբերի 1: Վերջին միացումներն են արվում Բագրատունյաց-Իսակով տրանսպորտային հանգույցի հատվածում: Լենինգրադյան փողոցում 1,3 կմ-ն ամբողջությամբ ավարտված է, Շինարարներ-Աբելյան հատվածը 1,2 կմ, ամբողջությամբ ավարտված է, Հալաբյան փողոցում 1,75 կմ-ն ամբողջությամբ ավարտված է, Հասրաթյանում 350 մետրը ամբողջությամբ ավարտված է: Այս ավարտված փողոցները 2024-ի համար միջնանորոգման համար հանձնված են շինարարության եւ բարեկարգման վարչությանը: Մեկնարկել են աշխատանքները Եղվարդի խճուղի, Դավիթաշենի կառուցապատման գոտին ընդգրկելու համար, որը պետք է անցնի Աղաբաբյան, Տիգրան Պետրոսյան փողոցներով»,- ասաց Կամո Արեյանը: Նա տեղեկացրեց, որ Դավիթաշենինը միակ գազատարն է, որի շինարարությունը կտեղափոխվի 2024 եւ մարտին կավարտեն վերջին 2 կմ-ն: «Այս պահի դրությամբ մոտ 40 կմ-ից կառուցված է 34 կմ 250 մետրը. «Որպես ծրագրի ավարտի լավագույն ցուցանիշ արդեն Ադոնցի 19/8-ում4 բազմաբնակարան շենք , Ազատության 20 հասցեում 3 բազմաբնկարան շենք արդեն գազիֆիկացված են, բնակիչը դարձել է գազի սպառող»,- ընդգծեց նա: Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ոչ մի լավություն անպատիժ չի մնա: Եևրբ կառուցապատողների հետ այս ծրագիրն էինք քննարկում եւ ինտենսիվ լծվեցինք այս աշխատանքին, ենթադրվում էր, որ ունենք գործընկերային հարաբերություններ: Բայց հիմա դատական հայց ունենք կառուցապատողների ասոցիացիայի կողմից այդ չարաբաստիկ ճարտարապետահատակագծային առաջադրանքների վճարի հետ կապված: Դա ընդհանուր վաճառքների շրջանառությունից ընդամենը 1 տոկոսն է, որ քաղաքը պետք է ուղղի կոյուղագծերին, մանկապարտեզներին եւ նման այլ ենթակառուցվածքներին: Եթե մեր նկատմամբ վերաբերմունքը այս է, քաղաքապետարանն իր վերաբերմունքը համապատասխանաբար կարտահայտի»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02