2023 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդումներ են ստացվել առ այն, որ նշված օրը Աղավնավանք բնակավայրում գործող գինետան մոտ տեղի է ունեցել վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որի ընթացքում դրա մասնակից 2 անձինք ծեծի են ենթարկվել, հնչել են կրակոցներ, ինչպես նաև վնասվել են ավտոմեքենաներ: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (2 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձևավորվել է քննչական խումբ, սկսված նախաքննության շրջանակներում իրականացվել են անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Աղավնավանք բնակավայրում հաստատված 24-ամյա մի երիտասարդ ու նույն գյուղի 51-ամյա մի բնակիչ ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, պարկուճներ, շուրջ մեկ տասնյակի հասնող վնասված՝ տարբեր մակնիշների ավոտմեքենաներ, որոնք տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Առգրավվել է գինետան տեսախցիկների հիշասարքը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննությամբ նախնական փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից մի քանի օր առաջ անօդաչու թռչող սարք (դրոն) գործարկելու հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել մեկ անձի և 24-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ վերջինս դեմքին ստացել է հարվածներ: Այդ ամենի մասին երիտասարդը պատմել է 51-ամյա համագյուղացուն: Նոյեմբերի 12-ին` ժամը 18:00-ից 19:00-ի սահմաններում, նախօրոք գյուղ ժամանած իր ընկերների հետ նույն անձը հանդիպել է 24-ամյա Ա.Մ-ին, նրա 51-ամյա համագյուղացուն ու վերջինիս եղբորը, ապա շուրջ 10 հոգով ծեծի ենթարկել նրանց: Այդ ընթացքում նաև հնչել են կրակոցներ։ Վերը նշված հանցագործությունը կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նոյեմբերի 13-ին ձերբակալվել են միջադեպի մասնակից, մայրաքաղաքի, հանրապետության մի քանի մարզերի տարբեր համայնքերի 7 բնակիչներ: Ձեռք բերված փաստերի հիման վրա վերջիններիս ներկայացվել են մեղադրանքներ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ և որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար նրանց ձերբակալելու վերաբերյալ։ Ոստիկանությանը տրվել է նշված 2 անձանց գտնելու և վարույթն իրականացնող մարմինին ներկայացնելու հանձնարարություն։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջադեպի մասնակիցների շրջանակն ամբողջականացնելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02