Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) մեկնարկել են շինարարական աշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Գոռ Ավետիսյանը նշել է‚ որ Աշտարակ-Թալինը Հյուսիս-հարավ ծրագրի կարևոր հատվածներից է‚ ու շատ կարևոր է‚ որպեսզի սահմանված ժամկետներում ու պատշաճ որակով 34կմ երկարությամբ ճանապարհը հանձնվի շահագործման։ Նա ընդգծել է‚ որ շինարարության ընթացքում բոլոր հարցերը պետք է լուծվեն պատվիրատու-շինարար-տեխհսկող սերտ համագործակցությամբ‚ և հավաստիացրել է‚ որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի թիմը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել` աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ն‚ կատարում է հողային աշխատանքներ։ Այս օրերի ընթացքում արվել է մի քանի տասնյակ հազար խմ ծավալով հողային հանույթ։ Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թիվը։ Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02