Արցախը հանձնելուց, Հայաստանի սուվերեն տարածքից հստակայական տարածքներ զիջելուց, հազարավորներին կյանքից ու հայրենիքից զրկելուց հետո, խաղաղության խաչմերուկում՝ ՔՊ հասել է այդ ամենը դասավանդելու շեմին։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
«Երբեք չունենալով սեփականը միտքը, այս անգամ գողացել և որոշել են ստեղծել Քաղաքական դպրոց։
Իշխանազավթման ամենասկզբից ոչ մի ոլորտում չունենալով մասնագետներ, ՔՊ-ները կործանեցին ամբողջ երկիրը, դավաճանական գործողություններով երկիրը հասցրեցին այս ծայրահեղ վիճակին։
Հ.Գ Հաշվի առնելով ՔՊ-ի անցած ճանապարհը, պարզապես վախենալու է պատկերացնել, ի՞նչ նպատակ ունեն սրանք քաղաքական դպրոց հիմնելով, հերիք չի իրենք են կրում դավաճան հայրենավաճառի խարանը, ապագա սերունդների վրա ևս ուզում են թողնել այդ բիծը և վերջապես, ովքե՞ր պետք է կրթություն ստանան այդ քաղաքական դպրոցում, ովքե՞ր ու ի՞նչ պետք է դասավանդեն։
ՀՀԿ-ին ընդօրինակելով ոչ միայն քաղաքական դպրոց հիմնեիք, այլ փորձեիք Հայաստանի ու Արցախի անվտանգ գոյությունը պահպանել, հզոր բանակն ու կառավարման համակարգը պահել այնպես, ինչպես արել է ՀՀԿ-ն։ Իսկ դուք արել եք դրա ճիշտ հակառակը։
Հարգելի’ երիտասարդներ, խնդրում և կոչ եմ անում նիկոլից և իր թիմից չսովորե’ ք հայրենիքի վաճառք ու դավաճանություն, չսովորե’ ք հայրենի հողը չսիրել, չսովորե’ ք հայատյացություն, չսովորե’ ք Ձեր հայրենիքը ճանաչել թշնամի պետության մաս, չսովորե’ք եկեղեցու դեմ արշավներ կազմակերպել, չսովորե’ք ազատությունից զրկել հայրենասերներին, չսովորե’ք կեղծ լուրեր տարածել, չսովորե’ք ինչպես կարելի է ստեղծված դիվանագիտական փայլուն հարաբերությունները ոչնչացնել։
Նրանցից սովորելու ոչինչ չկա…»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն քաղաքական դպրոց կհիմնի:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02