Հյուսիսատլանտյան դաշինքի գծով դաշնակիցները Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում ցուցաբերել են 100 մլրդ եվրոյի օգնություն եւ մտադիր են Կիեւին աջակցել այսուհետ եւս, քանի որ կարծում են, որ այդ մոտեցումը համապատասխանում է իրենց հավաքական անվտանգության շահերին։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Index ինտերնետ պարբերականի հարցազրույցում, Բրյուսելում դաշինքի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա հանդիպումից առաջ։ Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ «հոգնել են Ուկրաինայից», Սթոլտենբերգը ասել է. «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պարտավորվել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի, քանի որ դա համապատասխանում է մեր սեփական անվտանգությանը։ Ռուսաստանի հետ պատերազմի սկզբից դաշնակիցներն Ուկրաինային առաջարկել են մոտ 100 մլն եվրոյի ռազմական օգնություն։ Ամեն օր դա մարտադաշտում մեծ նշանակություն ունի»։ Ավելի վաղ ՆԱՏՕ ներկայացուցիչները հայտարարել էին, որ այն՝ որպես կազմակերպություն, ռազմական օգնություն չի ցուցաբերում Ուկրաինային եւ, առավել եւս, չի մասնակցում ՌԴ-ի հետ հակամարտությանը։ Նրանց խոսքով՝ Կիեւին աջակցությունը տրամադրում են դաշինքի առանձին երկրներ երկկողմ հիման վրա կամ ԵՄ շրջանակում։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02