Վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպում ռազմական իրավիճակի սրման փորձերը, որոնց հետևում կանգնած են հիմնականում հակակառավարական խմբավորումները, բովանդակային և կատարողական տեսանկյունից պարունակում են նաև գրագետ կերպով մշակված մարտավարական քայլեր:
Մասնավորապես, դրանց շարքում կարելի է առանձնացնել անակնկալ հարված հակառակորդի թիկունքից, մահապարտ-ահաբեկիչների մասնակցությամբ զանգվածային գրոհներ, նոր ձեռքբերված սպառազինությունների, հատկապես՝ հրթիռային համակարգերի ակտիվ կիրառում և այլն: Նույն տրամաբանության շրջանակներում, ընդդիմադիր խմբավորումների հաջորդ մարտավարական քայլը Հալեպի՝ կառավարական ուժերի կողմից վերահսկվող գոտիները երկրի այլ շրջանների հետ կապի, ցամաքային մատակարարումների միակ ուղու՝ Խանասերի ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելն է:
Վերոգրյալի համատեքստում, ընդդիմադիր առանցքային խմբավորումներից «Ահրար ալ-Շամ» կառույցն անցած 2 օրերի ընթացքում մի շարք հարձակումներ է նախաձեռնել Խանասեր բնակավայրի արևմտյան սահմանների ուղղությամբ՝ որոշակի վտանգ ստեղծելով ռազմավարական նշանակության ճանապարհի օգտագործման հարցում: Եվ, չնայած դիրքային որևէ փոփոխություն չի գրանցվել շրջանում, այնուամենայնիվ, «Ահրար ալ-Շամի» ղեկավար շրջանակները խոստացել են բոլոր հնարավոր միջոցներով խափանել Հալեպի արևմտյան շրջանների կապն արտաքին աշխարհի հետ: Ի դեպ, սիրիական հակամարտության անցյալ 5 ու կես տարիների ընթացքում ընդդիմադիր զինյալներին հաջողվել է մի քանի անգամ վերահսկողություն հաստատել շրջանի նկատմամբ, ինչը էականորեն վատթարացրել է մարդասիրական և կենցաղային վիճակը քաղաքում:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ սիրիական կառավարական ուժերը ևս գիտակցում են իրավիճակի լրջությունն, ավելին՝ դիմում են հավելյալ քայլերի՝ Հալեպում սեփական դիրքերն ավելի ամրապնդելու և կորցրած շրջանները վերադարձնելու նպատակով: Դրա համար քաղաք են տեղափոխվել սիրիական բանակի «Վագր» և «Անապատի բազեներ» էլիտար ստորաբաժանուները, որոնց հիմնական գործելաոճը հակառակորդի թիկունքում հատուկ նշանակության գործողությունների իրականացումն է:
Վերոնշյալը հիմք ընդունելով՝ միանշանակորեն կարելի է փաստել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացում Հալեպում ծավալվելու են բավական ակտիվ ռազմական գործողություններ, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնելու նաև մարտավարական տեսանկյունից:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44