Այսօր երկմտում էի, գրեմ այս թեմայի մասին, թե ոչ. հենց այդ պատճառով նյութը գրվեց այս ժամին: Խոսքն այսօրվա «խորհրդի» մասին է, քանզի կաթոլիկ աշխարհն այսօր տոնում է Հելոուինը:
Հելոուինը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ կաթոլիկ եկեղեցու բոլոր սրբերի տոնի նախօրեին: Ըստ հնագույն լեգենդի՝ այդ գիշեր դժոխքի դռները բացվում են աշխարհի առջև, և դժոխային կերպարանքները ներխուժում են երկիր: Ըստ ավանդույթի՝ երեկոյան մարդիկ վառում են լապտերները, որպեսզի վախեցնեն չար հոգիներին:
Սակայն այն ոչ մի առնչություն չունի եկեղեցական այդ տոնի հետ, այլ հակառակը՝ աստվածանարգության ծպտված ենթատեքստով փորձում է տոնի շուքի տակ իր տարածումը գտնել: Հելոուինը Հայաստանում այնքան մեծ մաշտաբներ չի կրում, որքան արտերկրում, բայց Երևան քաղաքում արդեն նկատելի են որոշ խանութների, ակումբների, փաբերի և սրճարանների նախապատրաստությունը տոնին «հելոուինյան» ձևավորումներով, տոնի խորհրդանիշ ատրիբուտների վաճառքներով և ուրախ ժամանց անցկացնելու հրավերներով:
Տոնի խորհրդանիշն է` Halloween-ի դդմե գլուխը: Դդումը խորհրդանշում է չար ոգիների կործանարար ուժը, որի միջից արձակված կրակը վախեցնում է նրանց: Այս անհասկանալի տոնի խորհրդանիշի մասին պատմությունը կարդալուց հետո «տոնի» իրական իմաստը դառնում է ակնհայտ:
Մոլորված են նրանք, ովքեր կարծում են, թե տոնակատարությունն ուղղակի ուրախ ժամանց է: Առաջին հայացքից «անմեղ» թվացող տոնն իր մասնակիցներին կամա թե ակամա մասնակից է դարձնում մի ծեսի, որ պաշտամունք է սատանային:
Այդ անհասկանալի օրը կտրուկ ավելանում է հանցագործությունների մեծ թիվը, դիմակներով մարդիկ գողության, խարդախության ու նմանատիպ այլ զանցանքներով են զբաղվում: Այստեղ թաքնված են նաև լուրջ բիզնես շահեր, մասնավորապես դիմակների ու հագուստների պատվերների մեծ թվաքանակներ է վաճառվում, սա նույնպես հատուկ մշակված պլանային դոկտրին է: Ըստ էության այդ տեոնի մեջ չկա խորհուրդ, ընդամենը մարդկանց հերթական անգամ զոմբիացնում են և դարցնում մոնիպուլիացիոն գործիք:
Հելոուինի հետ որևէ առնչություն ունենալը ոչ միայն կործանարար է քրիստոնյաների համար, այլ նաև անհավատ ու աթեիստ մարդկանց համար: Սա շատ ավելի ինքնահաստատվելու, ժամանակակից երևալու մի ձև է: Սա հայ ազգի տոնը չէ, մենք այդպիսի ազգային տոն չենք ունեցել: Դրա փոխարեն մենք ունենք մեր սեփական տոները, որոնք, սակայն, բավականաչափ չեն քարոզվում: Առաջարկում եմ այս անհասկանալի ու վուլգար արևմտյան արժեքի փոխարեն նման շքեղորեն ու մեծամաշստաբ տոնել, ասենք, «Բարեկենդան»-ը, որը կրկին դիմակներով են տոնում:
Տոնի խորհուրդը պետք է իմանալ հիմքից` չմոռանալով, թե իրականում դու որ արժեհամակարգի և գենետիկ հոգեկերտվածքի կրողն ես:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15