Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո մահացած 15-ամյա աշակերտի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «18.11.2023թ-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել էջմիածին քաղաքի 15-ամյա բնակիչ Ն. Հ.-ն, ով նույն օրը դուրս է գրվել։ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023 դեկտեմբերի 02-ին ժամը՝ 20:10-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 23-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժօգնության ընդունված Ն.Հ.-ն Բ/Կ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշեց Աբրահամյանը։ Աբրահամյանն ասաց, որ նախնական տեղեկություններ են ձեռք բերվել նոյեմբերի 18-ին դպրոցում անչափահասների, այդ թվում նաև Ն. Հ.-ի մասնակցությամբ վեճի և քաշքշոցի, դրա ընթացքում նշված անձի վայր ընկնելու մասին. «Միաժամանակ նաեւ տվյալներ են առկա անչափահասի' շնչառության հետ կապված առողջական խնդիրներ ունենալու մասին։ Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու դեպքի հանգամանքները, մահվան պատճառները, դրան նախորդած շրջանում կատարվածի և մահվան միջև պատճառական կապի առկայությունը։ Այդ նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02