Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար: Այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարությունում շեշտվում է, որ Ֆրանսիան կշարունակի իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։
Նշվում է, որ նոյեմբերի 30-ին խորհրդարանը քվեարկությամբ հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին 15 մլն եվրոյի հրատապ օգնություն հատկացնելուն: «Այս լրացուցիչ օգնությունը կօգնի աջակցել հասարակական կազմակերպությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերին` ընդունելու և հոգալու հատկապես խոցելի բնակչության սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական կարիքները: Այս վերջին օգնության փաթեթը 2023 թվականի մեր աջակցությունը հասցնում է 27.5 միլիոն եվրոյի»,-հայտարարում են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից: Նշվում է նաև, որ Հայաստանի իշխանություններին են փոխանցվել շտապ բուժօգնության պարագաներ, իսկ ֆրանսիական հիվանդանոցները բուժում են այրվածքներով մի քանի հիվանդների։ Այս աջակցությունն ուղեկցվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայ ժողովրդին օգնության համար դրամահավաքի ջանքերով:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02