Ժողովրդին հուզող հայտնի քրեական գործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման, եթե քրեական դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: «Հազարավոր այլ քրեական գործեր նույնպես տարիներով չեն ձգձգվի և մարդիկ երկարատև անորոշության մեջ չեն սպասի ճակատագրական վճիռների, եթե քրեական դատարաններում մեկ դատավորի մոտ գործերի քանակը այլևս մի քանի անգամ չգերազանցի միջին եվրոպական բեռնվածությանը: Նման բեռնաթափման համար կամ պետք է քրեական դատավորների թիվը առնվազն կրկնապատկվեր և մոտարկվեր եվրոպական մինիմումին, կամ գտնվեին քրեական դատավարության օպտիմալացման օրենսդրական լուծումներ: Բարձրագույն դատական խորհուրդը և քրեսկան ոլորտի տասնյակ դատավորներ 2022-ի դեկտեմբերին նախընտրեցին նախաձեռնել խնդրի լուծման օրենսդրական ճանապարհը, որը պետական բյուջեի վրա հսկայական լրացուցիչ բեռ չէր ենթադրում: Արդեն Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած օրենսդրական փոփոխության արդյունքում՝ քրեական գործերով առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարելու դեպքում (օրինակ` խմած մեքենա վարելու) հնարավոր է մեղքն ընդունել, գալ հաշտության և ազատվել անհարկի դատարան ներկայանալու պարտավորությունից: Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն են ստանալու խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները, իսկ քրեական դատարանները կբեռնաթափվեն շուրջ 40 տոկոսով: Այս և մի շարք այլ կարևորագույն փոփոխություններով օրենսդրական փաթեթի մշակումն ու քննարկումները ընթացան ողջ 2023 ընթացքում, իսկ ամբողջական ընդունումը սպասվում է առաջիկա շաբաթներին»,- գրել է նա:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
09:08 09.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
11:03 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02