«Սքանչելագործ». այսպես են ժամանակին կոչել Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր սրբերից Հակոբ Մծբնա հայրապետին՝ կատարած բազում հրաշքների համար: Նրա հիշատակության օրն այս տարի կնշվի դեկտեմբերի 16-ին: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Սրբի մասունքը: Տեղեկանում ենք Qahana.am-ից։ Մինչ հիշատակության օրը արդեն կրակին է ավանդական դարձած հարիսան: Տաք կերակուրը հավատացյալներին կմատուցվի Պատարագից հետո: Նույն օրը Եկեղեցին նշում է նաև Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Կյանք՝ լեցուն հրաշագործ դրվագներով Հակոբ Մծբնա հայրապետը գործել է Մծբին քաղաքում, այսօրվա Թուրքիայի տարածքում: Երիտասարդ հասակից դարձել է ճգնավոր, առանձնացել անապատում: Հայրապետի կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով: Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով՝ Ս. Հակոբը հայտնի էր հատկապես բժկությամբ. «Մծբին քաղաքի և շրջակայքի բնակչությունն անհավատ էր: Այս տարածքում մարդիկ դարձի են եկել՝ տեսնելով Սրբի կատարած հրաշագործությունները, բժշկությունը»: Կա հետաքրքիր ավանդություն Նոյյան տապանի մի կտոր բերելու վերաբերյալ: Ըստ ավանդության՝ Մծբին քաղաքի ու շրջակայքի բնակչությունը չէին հավատում Նոյյան տապանի գոյությանը, մեծ ջրհեղեղի մասին պատմությանը: Ս․ Հակոբը Մարուգե ճգնավորից լսելով, որ մարդիկ թերահավատ են, որոշում է բարձրանալ լեռը, տապանը տեսնել ու մի մասնիկ բերել. «Աղոթքով բարձրանում է լեռը, ճանապարհին, երբ շատ հոգնում է, ննջում է, երազում հրեշտակն այցելում է նրան ու ասում, որ նրա խնդրանքները լսելի դարձան Աստծուն: Երազում հրեշտակը փոխանցում է տապանից մի մաս: Հակոբը արթնանալով տեսնում է տապանի մասունքը»: Նոյյան տապանի այդ մասունքը մինչև օրս պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կա ավանդություն, որ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, որն ունեցել է հրաշագործ հատկություն: Աղբյուրի կողքին էլ հետագայում կառուցվել է եկեղեցի: Հայրապետից անբաժան են Մարուգե ճգնավորի ու Մելիտոս եպիսկոպոսի անունները: Նրանք ևս հայտնի են իրենց հրաշագործություններով ու ըստ ավադության՝ կապված են միմյանց հետ: Մարուգեն Հակոբի խորհրդատուն ու ուսուցիչն էր, հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրան են վերագրում տարբեր հրաշքներ: Հենց նա է ժամանակին մարգարեացել. Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի հետնորդը: Մարուգե ճգնավորի խորհրդով են Ս․ Հակոբին անապատից բերել 320 թվականին ու ձեռնադրել եպիսկոպոս: Ս․ Հակոբը, լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը, մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին: Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում, եղել է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից եղել է Անտիոքի աթոռի եպիսկոպոսը: Նախագահել է 381 թվականի Կոստանդնոպոլսի երկրորդ տիեզերաժողովը: Մեզ պետք են մարդիկ, որոնք անսասան են իրենց սկզբունքների մեջ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե Ճգնավորի և Մելիտոս Եպիսկոպոսի հիշատակության օրը կարևոր է, որ մենք ևս մեկ անգամ շեշտենք անկոտրուն հավատի մասին, նկատում է Տեր Շմավոնը. «Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի անկոտրուն հավատն ու անսասան կամքը թույլ տվեցին, որ այդ ժամանակահատվածում քաղաքի ու շրջակա միջավայրի բնակիչների սնահավատությունը կոտրվի, նրանց սրտերը փափկեն»: Կարևորելով օրվա խորհուրդը՝ ընդգծում է. «Այսօր մեզ պետք են մարդիկ, որոնք անսասան են իրենց սկզբունքների մեջ»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02