Անցած շաբաթ Չինաստանի տիեզերք արձակած կոսմոպլանը ուժեղացնում է Երկիր փոխանցվող ազդանշանները ԱՄՆ արեւմտյան ափին։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post հոնկոնգյան թերթը։ Կանադացի հետազոտող Սքոթ Թիլին պարբերականին հայտնել է, որ ինքը կարողացել է գրանցել կոսմոպլանի ազդանշանները 2 280 ՄԳց հաճախականությամբ։
«Դա կարող է վկայել Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան ափին կայանի գոյության մասին»,- ասել է նա՝ նշելով, որ դա իր սեփական վարկածն է։ Ինչպես նշել է Թիլին, արձակումից հետո երկրամերձ ուղեծրում ի հայտ են եկել վեց նոր օբյեկտներ։ Դրանցից երկուսը կարող են արբանյակներ լինել, դրանք ռադիոազդանշաններ են արձակում։ Հետազոտողի կարծիքով՝ դրանք կարող էին ուղեծիր հանված լինել ինչ-որ տեխնոլոգիաների մշակման համար։ Երեք նոր օբյեկտներ էլ կրիչ հրթիռի մասեր են։ Սա չինական կոսմոպլանի երրորդ առաքելությունն է։ Առաջինը տեղի է ունեցել 2020թ. սեպտեմբերի 4-ին, մեկ օր հետո սարքը վերադարձել է Երկիր։ Երկրորդ անգամ այն արձակվել է 2022թ. օգոստոսի 4-ին, վայրէջք է կատարել 2023թ. մայիսի 8-ին՝ ուղեծրում մնալով 9 ամիս։ Ինչպես նշել է South China Morning Post-ը, յուրաքանչյուր թռիչքի ժամանակ կոսմոպլանը ուղեծիր է դուրս բերել անհայտ օբյեկտներ։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01