Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի՝ հասնելով 34 հեկտարի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով այգու 3D մոդելավորմամբ տարբերակը:
«29 հեկտարի փոխարեն հիմա աշխատանքները տարվում են 34 հեկտարի վրա: Սա մեզ թույլ է տալու տարածքում ստեղծել 2 ջրամբար, ունենալ նոր փղանոց, որովհետև փղերը չեն կարող միայնակ ապրել, և մեզ պետք է երկրորդ փիղ, իսկ ներկայիս ազատավանդակը թույլ չի տալիս, ինչպես նաև նոր կենդանատեսակներ չենք կարողանում փոխանակմամբ և նվիրատվությամբ ստանալ, որովհետև ազատավանդակի պայմանները չեն ներում»,- ասաց Սիրարփի Հայկազյանը:
Բնապահպանության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ առաջարկվելու է երկրորդ մուտք Գյուրջյան փողոցից, իսկ լրացուցիչ մուտքը Նոր Նորքից լինելու է ծառայողական, որտեղ տեղակայվելու են կարանտինային շենքեր, պահեստներ: Նախագծով նախատեսվում է նաև ճոպանուղի ստեղծել:
«Աշխատանքները փուլերի ենք բաժանել, այսինքն՝ սկսելու ենք վթարային ազատավանդակների տեղափոխումից, փղանոցի և պարսպի կառուցումից: Սրանք արդեն իսկ նախատեսված են հաջորդ տարվա բյուջեով»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ նախագծում մանկապարտեզ կա, ինչի՞ մասին է խոսքը: Սիրարփի Հայկազյանն ասաց, որ նման բան կարելի է հանդիպել եվրոպական այգիներում, դա նախատեսված է տարիքով փոքր կենդանիների՝ ձագերի համար:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02