Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող 15 102.5 քառ. մետր մակերեսով շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.618758 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի մրցույթով: Գույքի գնահատված արժեքը կազմել է 4 967 800 000 ՀՀ դրամ, ներառյալ Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը: Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝4 967 800 000 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով Գույքի գնահատված արժեքի մեծությունը՝ նախագծով սահմանվել է, որ մրցույթի հայտատուների կողմից գույքի համար առաջարկվող գինը կարող է վճարվել ինչպես մեկ տարվա ընթացքում՝ այնպես էլ միանվագ։ Գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրված «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև առկա է գործող վարձակալության իրավունք, ուստի նախագծով սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ մտնելուց սկսած 9-ամսյա ժամկետում Կոմիտեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կձեռնարկեն միջոցներ Գույքն օգտագործողներից ազատելու, որից հետո միայն այն կհանձնվի գնորդին։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:16 09.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02