«Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է. Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք է տեսնում:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգաավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նաեւ նշել է. «ՀՀ իշխանությունը դրա տակ հասկանում է իշխանությունից զրկվելու հանգամանք, որովհետև եթե մեր հետ տեղի ունեցածը խորապես գիտակցվի հասարակության լայն շերտերի շրջանում, իսկ դա «ռևանշը» առաջին պլան է բերելու, անշուշտ աթոռազրկում է ենթադրելու: Ադրբեջանի նկատմամբ ռևանշը` առաջին հերթին նշանակում է ՀՀ իշխանության վերին էշելոնում գտնվող ու Ադրբեջանի հետ գաղափարակից դեմքերի անհապաղ հեռացում, որովհետև Ադրբեջանի հետ «հաշիվ մաքրելը» միայն դրանից հետո կարող է լինել: Երրորդ խումբ անձինք, ուժերը գիտակցում են, որ ռևանշի զգացումը կամ անհրաժեշտությունն առաջին հերթին ինքնապաշտպանական և գաղափարական հենք ունի: Այդ համատեքստում թեմային նախօրեին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձել` հավելելով, որ նման ձգտումը ոչ միայն նորմալ է, այլ ստեղծված իրավիճակում` բնական ձգտում: «Բաքվի կարելի է ամեն ինչ, մեզ ոչինչ չի՞ կարելի, բա ո՞ւմ է պետք ապրելը»,- նշել է նախագահ Սարգսյանը` ակնարկելով, որ ժողովրդին արժանապատիվ կյանքի հուն վերադարձի գաղափարն, ըստ էության, անցնում է նաև ռևանշի գաղափարի ներքո:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02