ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմեն Ավագյանը, ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, Հայաստանի ազգային ագրարային համալասարանի դասախոսներ և այլոք:
«Մենք կազմակերպել ենք այս հանդիպումը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ կլոր սեղանի շուրջ մասնագիտական հանրույթի հետ բովանդակային քննարկումներ ունենալու համար, որպեսզի վեր հանենք անասնաբուժության ոլորտի խնդիրները, լսենք ձեր առաջարկությունները` հասկանալու համար, թե ինչ քայլեր պետք է կատարենք այս ոլորտը վերականգնելու համար»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բակային մորթի արգելման և սպանդանոցային մորթի անցման, անասնաբույժների մասնագիտական պատրաստվածության, հարկադիր սպանդի ենթակա հիվանդ կենդանիների դիմաց փոխհատուցման տրամադրման, վերահսկողության խստացման և այլ հարցեր:
Մասնագետների կողմից առաջարկներ հնչեցին անասնաբույժների կարգավիճակի հստակեցման, վարձրատրության բարձրացման, կենդանիների համարակալման, հիվանդությունների կանխարգելման նպատակով հանրային իրազեկման ծրագրերի իրականացման, արհեստական սերմնավորման կիրառման, ներքին վերարտադրության կազմակերպման վերաբերյալ:
Ամփոփելով քննարկման արդյունքները` նախարարը նշել է.
«Դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ մշակվել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման հայեցակարգը, և այժմ քննարկվում են դրա ֆինանսավորման հարցերը: Կարծում եմ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ անասնաբույժները պետք է լինեն հաստիքային աշխատողներ և ֆինանսապես առավել պաշտպանված, ինչի վերաբերյալ մենք համապատասխան առաջարկություն կներկայացնենք կառավարության քննարկմանը: Բացի այդ, մենք այլևս տոհմային երինջների ներկրում չեն իրականացնելու, այլ ներսում ենք կազմակերպելու դրանց վերարտադրությունը, քանի որ ունենք տեղում այդ աշխատանքներն իրականացնելու հնարավորությունն ու կարողությունները»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
15:44 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44