Որոնողական թիմերին հաջողվել է Բրիտանական Կոլումբիայի նահանգի լեռներում հայտնաբերել կործանված ուղղաթիռ, որի օդաչուն զոհվել է, տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։ Մասնավոր ուղղաթիռի որոնումներն սկսվել էին ուրբաթ կանադական Գլեյշեր ազգային պարկի լեռներում։ Պարզվել է, որ ուղղաթիռը, որի մոդելը չի նշված, թռել էր Կալհարիից, որը գտնվում է հարեւան Ալբերտա նահանգում։ Զոհված օդաչուի անձը չի նշվել։ 10 ուղեւոր տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Ավստրալիայի հյուսիս-արեւելքում, 2 մարդ հոսպիտալացվել է, տեղեկացրել է ABC ռադիոկայանը։ Ոչ մեծ ինքնաթիռը շրջվել է Լիզարդ կղզում (գտնվում է Քերնսից 250 կիլոմետր հյուսիս, օվկիանոսում) վայրէջք կատարելու ժամանակ։ Ինքնաթիռում ինը մեծահասակ եւ մեկ երեխա է եղել։ Վթարի հետեւանքով երկու ուղեւոր լրջորեն տուժել է եւ հոսպիտալացվել, մյուսները տեղում բուժօգնություն են ստացել։ Տուժածներին կղզի հասցնելու համար ուղարկվել են երկու փրկարար ուղղաթիռ եւ սանավիացիայի Royal Flying Doctors ծառայության մեկ ինքնաթիռ։ Ոստիկանությունը տեղում փորձում է պարզել միջադեպի պատճառները եւ հանգամանքները։ Առնվազն մեկ մարդ զոհվել է կոլումբիական Վալյեդուպար քաղաքի մոտ, Cessna-421 ինքնաթիռի կործանման հետեւանքով, այն բժիշկներ էր տեղափոխում, տեղեկացրել է El Tiempo թերթը։ Քաղաքապետ Էռնեստո Օրոսկո Դուրանը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը՝ չնշելով զոհերի թիվը։ El Tiempo-ի տվյալներով՝ ինքնաթիռում, որը պետք է Բոգոտա հասցներ 11-ամյա տղային բուժման նպատակով, կար վեց մարդ։ Մահացել է երեխային ուղեկցող բժիշկներից մեկը։ Ողջ մնացածները հոսպիտալացվել են։ Կործանման պատճառները առայժմ պարզված չեն։ Իշխանությունների տվյալներով՝ օդաչուն տեղեկացրել է անսարքության մասին եւ փորձել է վերադառնալ օդանավակայան։
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:22
12:03
11:48
11:34
11:18
11:02
10:45
10:23
10:03
09:45
09:33
09:17
09:01
19:33
19:03
12:24 23.10.25
10:03 23.10.25
10:45 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
10:23 23.10.25
12:22 23.10.25
11:34 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02