Ջրի մեկ լիտրանոց շշում կարող է պարունակվել մոտ 240 հազար պլաստիկե մասնիկ։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով Proceedings of the National Academy of Sciences ամերիկյան ամսագրում հրապարակված հետազոտությանը։
Գիտնականները պարզել են, որ ջրի մեջ է հայտնվել նանոպլաստիկ՝ 1 միկրոմետրից պակաս երկարությամբ մասնիկ (մկմ; 1 մմ – 1 000 մկմ)։ Եթե սկզբում խոսքը վերաբերում էր միայն նանոպլաստիկին, նոր հետազոտությունը պարզել է, որ պլաստիկի պարունակությունը կարող է 100 անգամ ավելին լինել նախորդ ցուցանիշների համեմատ։
Նանոպլաստիկի վտանգավորությունն այն է, որ իր փոքր չափերի պատճառով այն կարող է հայտնվել մարդու բջիջներում եւ արյան մեջ, այդ թվում ընկերքի միջոցով՝ նորածինների մարմնում, նշել է գործակալությունը։
Գիտնականները հայտնաբերել են միկրոսկոպիայի մեթոդ եւ օգտագործել ալգորիթմ՝ տվյալների հսկայական քանակության հիման վրա, հասկանալու համար, թե նանոպլատսիկի ինչ քանակություն է պարունակվում ջրում։ Ուսումնասիրության համար վերցվել են ամերիկյան երեք արտադրողների (հատկապես որոնք՝ նշված չէ) 25 լիտրանոց շշերը։ Դրանցում գտնվել են 110-370 հազար մասնիկներ, որոնց 90 տոկոսը՝ նանոպլաստիկ։
Հետազոտության հեղինակները նշել են, որ որոշ մասնիկներ մնացել են դեռ չպարզված, այսինքն՝ պլաստիկի պարունակությունը կարող է եւ ավելին լինել։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02