ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։
Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանել է քաղաքացիների հարցերի։ Հարցին՝ ինչպե՞ս է դիմավորել Ամանորը բանտախցում, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Ամանորը ընտանեկան առիթ է, եւ թեպետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով եւ անբարոյականության պատճառով արդեն 7 ամիս է, ինչ ընտանիքիս կողքին չեմ, այնուամենայնիվ միայն ֆիզիկապես եմ եղել բանտախցում։ Հոգով, մտքով, սրտով թե՛ այդ օրը, թե՛ Սուրբ Ծնունդը անցկացրել եմ երեխաներիս կողքին, ընտանիքիս հետ։ Սեղանին եղել է մի փոքր քանակի միրգ, քաղցրավենիք, չրեղեն։ Հեռուստացույցով լսել եմ Վեհափառ Հայրապետի խոսքը։ Անմիջապես 12-րդ զարկից հետո աղոթել եմ իմ ընտանիքի եւ իմ Հայրենիքի համար։ Շնորհավորել եմ հարկում հերթապահություն իրականացնող հսկիչներին»։ Հարցին՝ Փաշինյանն ազատել է աշխատանքից Լոռու մարզպետին, առհասարակ նա խառն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ, Աշոտյանը պատասխանել է. «Հայ ժողովրդի գլխին այդքան աղետ բերած, այդքան ստեր` թե ներսում, թե դրսում ասած, այդքան ստորություններ եւ մեղքեր գործած մարդը, անշուշտ, պետք է, Ձեր ասած՝ «խառը» լինի։ Այդ խառնաշփոթը նախեւառաջ իր գլխում է, իր հոգում է, իր սրտում է (Ամանորի օրերին գուցե նաեւ ստամոքսում)։ Եվ թեպետ Փաշինյանը մինչ այսօր այդքանից հետո դրսեւորում է «քաղաքական կենսունակության» ռեկորդներ, քաղաքական անմահության հասնել դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ուստի անխուսափելի է այն օրը, երբ իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը։ Որոշակի տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային չարքի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա»: Հարցին՝ արդյոք կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ եթե լինեն, ՀՀԿ-ն կմասնակցի՞,Աշոտյանն այսպիսի պատասխան է տվել. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում, այն ուժային կենտրոններում, որոնց սպասարկում է Փաշինյանը։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021 թվականի խորհրդարանական արտահերթի դեպքում։ Գիտեմ, որ ՀՀԿ-ում նման հարց չի քննարկվել դեռ։ Կարծում եմ՝ իմ կուսակցության կայացրած որոշումը մի շարք սկզբունքային հարցերից է կախված լինելու, որոնցից կարեւորագույնը հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությունն է։ Պարզապես Խորհրդարանում հայտնվելը, ինչը Հանրապետականի` որպես քաղաքական դաշտի առաջատարներից մեկի համար, կարեւոր խնդիր է, չի կարող լինել միակ հիմնավորումը մասնակցության համար։ Հնարավոր արտահերթի դեպքում կարիք կլինի հստակեցնել մեր պոտենցիալ մասնակցության նպատակները եւ առաքելությունը»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02