«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար «Քաղպայմանագիր» խմբակցությունը, ինչպես հայտնի է, առաջադրել է վանաձորցի փաստաբան, փաստաբանական ընկերության հիմնադիր Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Վերջինիս առաջադրման լոբբինգն իրականացրել է ՔՊ-ում հարց լուծող Արփի Դավոյանը, ով անձամբ է ներկայացնելու թեկնածուին` նա է նշանակվել հարցի հիմնական զեկուցող։ Սակայն թեկնածուի առաջադրումը ՔՊ-ում միանշանակ չեն ողջունել, քանի որ Կարեն Թումանյանը մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից այնքան իշխանամետ պահվածք դրսեւորեց, որ նույնիսկ ՔՊ-ում անհարմար զգացին նրան ընտրել Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում: Ոմանք նույնիսկ ելույթներ ունեցան՝ ասելով, որ նա քաղաքական ընդգծված հայացքներ ունի։ Սակայն Արփի Դավոյանը երաշխավորել է, որ այս անգամ Թումանյանն իրեն չափի մեջ կպահի։ ՔՊ-ի վերաբերմունքի մասին է նաեւ խոսում այն փաստը, որ նրան ներկայացնելու է Դավոյանը, հակառակ դեպքում դա կաներ ՔՊ-ում իրավաբանության գուրու համարվող Վլադիմիր Վարդանյանը կամ գոնե Արուսյակ Ջուլհակյանը։ Կարեն Թումանյանը 2002 թվականից առայսօր «Բաց հասարակության հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետ է։ Նշենք, որ ԲԴԽ-ում թափուր հաստիքն առաջացել է անցած տարեվերջին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը գործուղեցին վճռաբեկի քրեական պալատ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
15:49 09.05.26
15:51 09.05.26
11:55 09.05.26
09:08 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44