Վերջին մեկուկես ամսվա ընթացքում լուրջ քննարկումների առարկա է դարձել գազի սակագնի վերանայման հարցը: Այս առիթով տարբեր փորձագետներ փաստում էին, որ իրական հնարավորություն է բացվել գազի գինը նվազեցնելու համար:
Նախօրեին արդեն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշվում էր, թե ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին գազի սակագինը վերանայելու համար: ՀԿԾՀ-ին ներկայացվելիք հայտով նախատեսվում է աժմ առկա 2 սպառողական խմբին (մինչև 1000խմ սպառողները և 10000 և ավելի խմ սպառողները) ավելացնել ևս 3 նոր սպառողական խումբ:
Բնակիչ սպառողների համար, որոնք հիմնականում ընդգրկված են մինչև 1000խմ սպառող բաժանորդների խմբում, առաջարկվում է նոր սակագին՝ 1 խմ համար 139 դրամ՝ գործող 146,7-ի փոխարեն (5,2 տոկոս նվազեցում): Իսկ խոշոր սպառողների (10000 և ավելի խմ սպառողներ) համար գազի 10 հազար խմ-ից ավելի սպառում ունենալու դեպքում, նրանք կարող են երկնագույն վառելիքը ստանալ ավելի ցածր գնով՝ 242 դոլար 1000 խմ համար (5,9 տոկոս նվազեցում):
Ինչ վերաբերում է նոր սպառողական խմբերին՝ ապա դրանցից մի խումբը լինելու են սոցիալապես անապահովները, ովքեր տարեկան սպառած մինչև 600 խմ-ի համար գործող 146,7 դրամի փոխարեն կվճարեն 1 խմ-ի համար 100 դրամ, այսինքն՝ սակագինը կնվազի 46,7 դրամով կամ շուրջ 32 տոկոսով: Սակագնի այս չափով նվազեցումը 120-130 հազար սոցիալապես անապահովների ֆինանսական ծանր դրությունը թեթևացնելու քայլերից մեկն է:
Մյուս նոր սպառողական խմբերում են ներառվում ջերմոցային տնտեսությունները և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպությունները, որոնց համար խթանող սակագներ են նախատեսվում: Գործող 257,56 դոլարի փոխարեն նրանց համար առաջարկվում է սահմանել 212 դոլար սակագին: Այսինքն՝ սակագինը նվազեցվելու է 45,5 դոլարով: Այս կարգի նվազեցումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու համար:
Գազի սակագնի նվազեցումը պետք է դիտարկել նաև համընդհանուր ազդեցության տեսանկյունից, այսինքն՝ հաշվարկել, թե սակագնի նվազեցումը ինչ էֆեկտը կունենա ոչ միայն տնտեսության առանձին ճյուղերի վրա, այլև ամբողջ տնտեսության վրա: Առաջին հերթին գազի սակագնի նվազեցումը իր հետ բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի նվազեցման, քանի որ էլեկտրաէներգիա ստանալու պրոցեսում ՋԷԿ-երում զգալի ծավալով գազ է օգտագործվում: Գազի սակագնի հետ մեկտեղ էլէներգիայի սակագնի նվազեցումը հանգեցնելու է «դոմինոյի» էֆեկտի: Տնտեսության բոլոր այն ճյուղերը, որոնք իրենց կենսագործունեության համար օգտագործում են գազ և էլէներգիա, «սկսելու են շնչել», շատ ծառայություններ ու ապրանքներ էժանանալու են: Իսկ քանի որ տնտեսության ճյուղերը փոխկապակցված են միմյանց հետ, ապա սակագների նվազեցումը նպաստելու է տնտեսության աճին և գների նվազմանը: Ի վերջո տնտեսության խթանումը իր հերթին հնարավորություններ կբացի արտերկրում հայկական արտադրանքի մրցունակության ապահովման տեսանկյունից, քանի որ կարելի կլինի արտադրանքը գործող գներից էժան գնով արտահանել:
ՀԳ. Վերջում ամենակարևորը՝ գազի սակագնի նվազեցումը տեղի է ունենալու ոչ թե պետբոյուջեի միջոցների հաշվին, այլ «Գազպրոմ Արմենիայի» եկամուտների:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55