Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթով պարզվել է, որ Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման ժամանակահատվածում որսի ապօրինի դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին նավով և մոտորանավակով կազմակերպվել է հերթական ստուգայց: Հերթափոխում ընդգրկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 17 աշխատակից, որոնց ուղեկցել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 8 պարեկները: Գեղարքունիքի մարզի Նորատուսի և հարակից այլ բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ և ձկնորսներ, տեղեկանալով Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման ժամանակահատվածում որսի ապօրինի դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով նախաձեռնված շրջայցի, իրենց կողմից Սևանա լճում տեղադրված ձկնորսական ցանցերի դուրսբերման մասին, հավաքագրել են տարբեր առարկաններով զինված՝ հարյուրից ավելի անձանց: Վերոնշյալ անձինք նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում շրջապատել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նավը և Ոստիկանության ջրային պարեկների նավակները՝ պահանջելով, որ չհեռացնեն ձկնորսական ցանցերն ու չխոչընդոտեն իրենց ձկնորսությանը: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և Ոստիկանության ջրային պարեկները հայտնել են, որ չմիջամտեն իրենց օրինական ծառայողական գործունեությանը: Վերոնշյալ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, ստանալով մերժում, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել, նախապես իրենց հետ վերցրած՝ ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշերը, փայտերը, երկաթյա առարկաները, մուրճերը նետել են նավի վրա գտնվող աշխատակիցների և Ոստիկանության ջրային պարեկների ուղղությամբ: Մասնակիցներից ոմանք մոտորանավակները մոտեցրել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նավին կապված մոտորանավակին, հանել են թիերն ու այդ թիերով և առարկաներով վնասել մոտորանավակը՝ պոկելով դրա շարժիչն ու այլ մեխանիզմները. մասնակիցներից մեկը դանակով կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն: Խուլիգանության մասնակիցներից մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, հարձակվել են ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա, ձեռքերով, ոտքերով, թիերով, փայտերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին: Արդյունքում՝ աշխատակիցներից 5-ին պատճառվել են առողջության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02