ՀՀ-ում տեղի են ունենում քաղաքական լուրջ փոփոխություններ, այս ամենի արդյունքում գրանցվում են նաև տնտեսական հետևանքներ: Պետք է նշենք, որ այդ հետևանքներն այս անգամ բավականին էական են:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարեց, որ մտադիր է դիմել ՀՀ ՀԾԿՀ-ին՝ սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու առաջարկով, ըստ այդմ՝ առաջիկայում ականատես կլինենք նաև էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը:
Ավելի վաղ գործադիրի ղեկավարը հանձնարարել է վերանայել էներգակիրների սակագնային քաղաքականությունը:
Հայաստանում նախատեսվում է ներդնել սակագների տարբերակված քաղաքականություն։ Գրեթե բոլոր սպառողների համար գազամատակարար ընկերությունն առաջարկում է սակագների նվազեցում, այնուհանդերձ, տարբեր խմբերի դեպքում փոփոխությունը կարտահայտվի տարբեր կերպ։
Սակագնի ամենամեծ նվազեցումը կլինի անապահով ընտանիքների դեպքում։ Այս խմբի համար սակագինը կնվազի 46,7 դրամով. այժմ գործող 146,7 դրամի փոխարեն նպաստառուների համակարգում ընդգրկվածները 1 խորանարդ մետրի համար կվճարեն 100 դրամ։ Մյուս սպառողների դեպքում սակագինը կնվազի ավելի փոքր չափով. 146,7 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 139 դրամ։
Գազի սակագնի նվազեցումը հանգեցնելու է էլէներգիայի սակագնի նվազման, այն ուղղակի ազդելու է այդ գործընթացի վրա, սա տրամաբանական է, քանի որ գազի սակագնի նվազումն ուղղակի ազդում է էլէներգիայի սակագնի վրա: Իջեցված սակագները կսկսեն գործել 2017 թվականի հունվարի մեկից, իսկ հոսանքի սակագինը՝ փետրվարի մեկից:
Որպես կանոն՝ հասարակությունն ավելի հաճախ լսում է մատուցող ծառայությունների սակագների բարձրացման, բայց ոչ նվազման մասին: Այն ոչ միայն կունենա տնտեսական, այլև հոգաբանական դրական հետևանքներ: Այս քայլը պայմանականորեն կարելի է համարել հասարակության մոտ վստահության վերականգնման գործընթացի սկիզբ: Ծառայությունների գների նվազեցման փաստը ծայրահեղության եզրին գտնվող հանրության համար ունի լրջագույն և կենսական նշանակություն:
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58