ՆԳՆ-ն իր կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նոր ստորաբաժանում է հիմնում` իր մարզային կառույցներով, որտեղ նվազագույն աշխատավարձ է սահմանված 433 հզ դրամ (մաքուր):
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Նույն սկզբունքով, պարեկային ծառայություն հիմնելիս, նվազագույն աշխատավարձը, եթե չեմ սխալվում, սկսում է 270 հզ.-ից և կոչումով, հաստիքով պայմանավորված` էականորեն աճում:
Իմ խնդիրն այստեղ այն չէ, որ հանցագործություն կանխող կամ հանցագործին վնասազերծող մարդը բարձր աշխատավարձ ստանա, հատկապես, որ համակարգում «պատվերով ցուցմունք տվող» և «ցուցարար ծեծող» ոստիկաններից բացի, կան մեծ թվով ծառայողներ, որոնք բացառապես զբաղված են օրենքով իրենց վերապահված գործառույթներով:
Բայց ես մեծ խնդիր ունեմ, որ նույնը, ավելի բարձր աշխատավարձով, չի արվում բանակում:
Նույն պարեկային ծառայության կամ քրեական ոստիկանության ձևով, 5-ամսյա դասեր անցկացրեք բանակի տարբեր օղակի անձնակազմի և հրամկազմի հետ և ավտոմատ բարձր աշխատավարձ սահմանեք:
Ինչո՞ւ է բանակում աշխատավարձը կախված ատեստացիայի` 4 քննության արդյունքներից և բավարար ստանալուց հետո միայն 3 տարվա համար է աշխատավարձն աճում, իսկ ոստիկանությունում 5-ամսյա կուրս է և ավտոմատ բարձրացում:
Ամենաբարձ պաշտոնյայից մինչև ֆեյսբուքյան նշանակության իշխանականները խոսում են պատերազմի մեծ հավանականության մասին, սակայն զինծառայողների աշխատավարձը կարճ ժամկետում բարձրացնելու և, ըստ այդմ, համալրման մակարդակը կտրուկ բարձրացնելու փոխարեն, նույն մարդկային կապիտալը` նյութական մեծ շահագրգռվածությամբ, ուղղում են դեպի ոստիկանություն:
Մի քանի առիթով ՊՆ-ից հայտնում էին, թե ատեստացիայի հիմքում բանակի որակական հարցերն են` մոռանալով, որ համապատասպան պլաններով` որակական աճի բարելավման հարցերն ընդգրկված են ամենօրյա ուսուցման պրոցեսներում` ֆիզիկականից մինչև մարտավարական պատրաստություն:
Եթե իրենք իրենց իրականացման կամ վերահսկման գործառույթը պատշաճ չեն կատարում, ապա դրա պատասխանատուն իրենք են:
Այնպես որ, բանակի ու զինծառայողների մասին կենացներով ու ցանկություններով խոսող իշխանությունն առարկայական ֆինանսական փոփոխությունների գնում է ոչ թե զինված ուժերում, այլ ոստիկանությունում, իսկ թե ինչու, կարծում եմ` արդեն բոլորին է պարզ»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02