Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտնել է, որ պետության ղեկավարը վետո կդնի այն օրինագծի վրա, որին հավանություն են տվել Ներկայացուցիչների պալատի հանրապետականները։ Այն նախատեսում էր օգնություն Իսրայելին, իսկ նախագահն աջակցում է ավելի լայն օրինագծի, որն օգնություն է նախատեսում Ուկրաինայի եւ Իսրայելի, ինչպես նաեւ սահմանների անվտանգության ապահովման ֆինանսավորման համար, տեղեկացրել է Reuters-ը։
«Վարչակազմը Կոնգրեսի երկու պալատներին կոչ է անում մերժել այդ քաղաքական հնարքը եւ դրա փոխարեն արագ նախագահին ուղարկել երկկուսակցական օրենք անվտանգության արտակարգ ազգային միջոցների մասին»,- նշվել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության հայտարարությունում։
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները երկար ամիսներ աշխատում էին Սենատի դեմոկրատների եւ հանրապետականների հետ այն օրինագծի վերաբերյալ, որը ներկայացվել էր կիրակի, եւ որը միավորում է միլիարդ դոլարներ Ուկրաինայի, Իսրայելի եւ իմիգրացիոն քաղաքականության բարեփոխումների հետ կապված՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների օգնության համար։
Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավարները դրա հրապարակումից առաջ մի քանի օրում, կիրակի երեկոյան հայտնել են, որ մերժում են Սենատի երկկուսակցական օրինագիծը եւ դրա փոխարեն կքվեարկեն այն օրինագծի օգտին, որն օգնություն է նախատեսում միայն Իսրայելին։
Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, նոյեմբերին ընդունել է օրինագիծ միայն Իսրայելին ֆինանսավորելու մասին, բայց այն այդպես էլ չի դիտարկվել դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում, քանի որ սենատորներն աշխատում էին Կոնգրեսին Բայդենի ուղղած հարցապնդման վրա՝ անվտանգության արտակարգ միջոցների ավելի լայն փաթեթին հավանություն տալու վերաբերյալ։
Ինքը՝ Բայդենը, երկուշաբթի Նեւադայում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին խորհուրդ է տվել «ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է անում Սենատը։ «Մենք ունենք երկկուսակցական համաձայնություն, եւ դուք կտեսնեք դրա մանրամասները այս շաբաթ։ Այն կներկայացվի չորեքշաբթի»,- ասել է Բայդենը։
«Սահմանը, ես այդ մասին ասել եմ առաջին օրվանից, առաջին օրինագիծն է, որը ես ներկայացրել եմ։ Մենք բավականաչափ թվով գործակալներ չունենք։ Բավականաչափ թվով դատավորներ չունենք։ Այնտեղ բավականաչափ թվով մարդիկ չունենք։ Մեզ օգնություն է հարկավոր։ Ինչո՞ւ նրանք այս ամբողջ ընթացքում ինձ չեն տալիս այդ օգնությունը։ Եվ հիմա նրանք սկսել են խոսել սահմանի մասին։ Դա դուրս է եկել վերահսկողությունից։ Դե ինչ, այդ երկկուսակցական օրինագծում ամեն ինչ ինձ տալիս է այդ վերահսկողությունը եւ... բավարարում մարդկանց պահանջմունքները, որոնք կարող են գալ եւ լեգալ հատել սահմանը»,- ընդգծել է Ջո Բայդենը։
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02