Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով, նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի եւ Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին.
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի վերահաստատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Դա, անշուշտ, նրա առաջնահերթությունը չի լինի, սակայն, համոզված եմ, մենք քաղաքականության թարմացում կտեսնենք, որն իմ կարծիքով նպաստավոր կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»:
Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են.
«Ինձ համար բարդ է պատկերացնել, որ նրան հետաքրքրի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»:
VOAnews-ի փոխանցմամբ, ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, անկախ նրանից, թե ով կհաղթի նոյեմբերին ԱՄՆ-ում, Սպիտակ Տանն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի վրա.
«Միացյալ Նահանգները պետք է լրջորեն ակտիվացնի հարաբերությունները այս տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, որն իր մեջ է ներառում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված լուրջ ջանքեր»:
Մինչ վերլուծաբանները քննարկում են յուրաքանչյուր թեկնածուի հաղթանակի հետեւանքները, իրենք թեկնածուները նախընտրական այս վերջին օրերին փորձում են կենտրոնանալ միմյանց ամենախոցելի կետերի վրա: Թրամփը խոսում է Քլինթոնի գործով վերաբացված հետաքննության, իսկ Քլինթոնը՝ Թրամփի արարքների վերաբերյալ:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Մեթյու Դալեքի կարծիքով, այս նախընտրական շրջանը յուրօրինակ էր Միացյալ Նահանգների համար.
«Այս քաղաքական պայքարը կենտրոնացած է հիմնականում թեկնածուների անձնական հատկանիշների, այլ ոչ ծրագրերի վրա»:
Հատկանշական է, որ թեկնածուներից յուրաքանչյուրն ունի ոչ միայն մեծ թվով աջակիցներ այլեւ՝ բուռն հակառակորդներ, նշում է Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Փաթրիք Հիքին.
«Կարծում եմ, Ամերիկայի նախագահական ընտրություններում շատ հազվադեպ է պատահում, երբ երկու թեկնածուներն էլ Ամերիկյան ժողովրդի զգալի մասերի կողմից սիրված չեն»:
Այս պայմաններում ընտրության արդյունքը որոշելու են թեկնածուների ակտիվ աջակիցները: Վերլուծաբանների կարծիքով, ստեղծված իրավիճակում կհաղթի այն թեկնածուն, ում աջակիցներն առավել ակտիվ մասնակցեն ընտրություններին:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02