1924 թ.֊ին, ռուս֊թուրքական <<դավադրությունների>> մասին անգլիական հեքիաթները մի լավ լսելուց, անգլիական կտերը ուտելուց, տարածքային կորուստներ ունենալուց և Ռուսաստանի օգնությամբ մի կերպ Արևմուտքի ճանկերից փրկվելուց հետո, խոսեց Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ասելով.
<<Հայաստանը պետք է մնա կառչած Ռուսաստանին և իր հետ միասին պետք է աշխատի պահել ռուսական ծիրի մեջ նաև ամբողջ Անդրկովկասը՝ նույնիսկ հակառակ հարևանների կամքի>>։
Այսինքն Հայաստանը կարող է ուժեղ գործոն լինել, եթե ստանձնի Անդրկովկասը ռուսական ծիրի մեջ պահելու պետության դերը և լինի դրա դրոշակակիրը։ Սակայն դրա համար նախ ինքը` Հայաստանը պետք է լինի ռուսական ծիրի մեջ։ Սա է Հայաստանի բնական առավելությունը։ Եվ այս դերի մեջ Հայաստանը պաշտպանված է Թուրքիայի հարձակումներից, Հայաստանի շահն էլ հաշվի է առնվում, նույնիսկ եթե Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են։
Արևմուտքի հետ իբր բազմավեկտոր խաղալը Հայաստանին զրկում է իր բնական առավելությունից, ընդանրապես որևէ առավելությունից և մեզ դարձնում է Անդրկովկասում ամենախոցելի և թույլ օղակը։ Ինչից, Արևմուտքի թույլտվությամբ, օգտվում են մեր ոչ բարեկամ հարևանները։