Փետրվարի 14-ին Հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղեր Քանիի հետ:
Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի, և այլ բնագավառներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը ընդգծել են երկու երկրների գործարար միջավայրի ներկայացուցիչների պարբերական շփումների, համատեղ ներդրումային ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը: Ընդգծվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի՝ իրանական ընկերությունների կողմից նախանշված ժամկետներում կառուցման կարևորությունը։ Նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասնամասները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա գործընթացները։ Այս առնչությամբ բարձր է գնահատվել Իրանի ղեկավարության քանիցս արտահայած դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, դրանց համադրման և փոխշահավետ գործակցության շարունակականության ապահովման կարևորությանը։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02