«ՀՀ-ի քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններ ներգրավելու միջոցով հնարավորն անել լայնածավալ պատերազմի մասով հնարավոր զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ-ի բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում»,- ՀՀ գործադիր մարմնի նիստում հայտարարաեց Նիկոլ Փաշինյանը։
Նա լեգիտիմ շահ համարեց ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը: Փաշինյանը նաև հայտարարեց, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին Հայաստանի օրենսդրական դաշտի մասին հնչող մի շարք հայտարարություններ մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն ներքին գործերին: Փորձերը՝ մեկնաբանելու, թե ՀՀ-ի օրենսդրությունում «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն: Ինչպես ասել եմ՝ «Խաղաղության պայմանագրի» բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ համաձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Հետևաբար, ՀՀ-ի օրենսդրության մեջ «Խաղաղության պայմանագրի» իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է, որի իրավական նրբությունների մեջ խորանալու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեմ տեսնում»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02