Կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հնչեցրել է ամենակարևոր հանձնարարականները: Նա մասնավորապես հանձնարարել է ոստիկանապետին` ըստ անհրաժեշտության ներգրավելով արդարադատության ու ֆինանսների նախարարություններին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը և կառավարումը, անցնեն պետական կառույցներին: Վարչապետը նաև հանձնարարել է ֆինանսների ու արդարադատության նախարարներին` աջակցել Երևանի քաղաքապետին «Պարքինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ բանակցություններում և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները և ֆինանսական հոսքերի ամբողջական կառավարումն ու տնօրինումը անցնեն համայնքային կառույցներին: Գերատեսչություններին ուղղված այս հանձնարարականները ուղղված են բավարարելու հանրության պահանջները. քաղաքացիները տևական ժամանակ է՝ ինչ իշխանություներից պահանջում էին, որ կարմիր գծերի և արագաչափերի գրանցած տուգանքների համար գանձվող գումարները մուտքագրվեն պետական բյուջե: Մնում է, որ գերատեսչութունները արդյունավետ մեխանիզմներ մտածեն, որոնք կնախատեսեն նշված գործառույթների հնարավորինս արագ և ձեռնտու պայմաններով անցումը պետության տնօրինության տակ: Հարկ է փաստել, որ վարչապետի այս հանձնարականները բխում են նախօրեին նախագահի հրավիրած խորհրդակցության ընթաքում հղված հանձնարականների տրամաբանությունից: Նախագահը ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին ուղղված հանձնարարականում ուղենշեց, որ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ-ի գործառույթները՝ այդ թվում նաև ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: ՀԳ. Ի վերջո պետք է նկատի ունենալ, որ կարմիր գծերին և արագաչափերին վերաբերող գործառույթների պետականացումը կարող է լավ նախադեպ հանդիսանալ այլ ոլորտներում ևս այս պրակտիկան կիրառելու համար, որտեղ ավելի արդյունավետ կլինի պետական տնօրինումը, քան մասնավորի կառավարումը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55