Իր տափակ և հիասթափեցնող հարցազրույցներով ժողովրդին վաղուց արդեն ձանձրացրած և քաղաքական մուտիլովկեքի անգերազանցելի վարպետի համարում ունեցող, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը իր հոգևոր և մտավոր խանգարվածության հերթական վառ ապացույցն է ներկայացրել հանրությանը` փորձելով քննադատության թիրախ դարձնել` ողջ կյանքը հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը նվիրած, իր բարձր մասնագիտական և մարդկային որակների շնորհիվ` ժողովրդի և իր գործընկերների սերն ու հարգանքը վայելող, ԱԱԾ պետի նախկին տեղակալ, բազմավաստակ գեներալ Հրանտ Եպիսկոպոսյանին: Ակնհայտ է, որ կարճ ժամանկով և ընդամենը Քաջ Նազարի օրինակով ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած` Գուրգեն Եղիազարյանը պետք է հստակ գիտակցեր, որ ԱԱԾ և նրա աշխատակիցների գործունեությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն խիստ գաղտնի է և նման իրականությունից զուրկ և միայն մեր թշնամիների ջրաղացին ջուր լցնող, հրապարակային հարցազրույցները անթույլատրելի են և դատապարտելի, հատկապես եթե ասուլիս տվողը նախկինում այդ կարևորագույն կառույցում պատասխանատու պաշտոն է զբաղեցրել: Սակայն Եղիազարյանի պարագայում զարմանալ պետք չէ, քանզի այս խայտառակ գործելաոճը նա վաղուց է որդեգրել, երբ լուսահոգի Սերգեյ Գալոյանի հետ միասին իր «սենսացիոն» բացահայտումներով դարձել էր հեռուստատեսային աստղ: Աներկբա է, որ քաղաքական լուսանցքում հայտնված և նույնիսկ մարդ-կուսակցությունների կոողմից մերժված Եղիազարյանը, նման ցածրակարգ թատերական սցենարով, անասելի և ապարդյուն ջղաձգումներով, ամեն ինչ տանուլ տված ձախորդ խաղամոլի պես որոշել է ինքնահաստատման, գույություն չունեցող սեփական ռեյտնինգի նշաձողը բարձրացնել` փորձելով անհիմն շահարկել գեներալ Հրանտ Եպիսկոպոսյանի անբասիր անունն ու իր հայրենքին մատուցած երկարարամյա և անձնուրաց ծառայության արդյունքում արժանիորեն վաստակած պետական բարձրագույն պարգևներն ու գեներալական կոչումը: Իհարկե բախտի բերմամբ և թյուրիմացաբար մինչև փոխգնդապետի աստիճանի հասած Եղիազարյանի համար դժվար է ընկալել, որ Հրանտ Եպիսկոպոսյանը այդ ամենին հասել է իր պրոֆեսիոնալիզմի, պետականապետ մտածելակերպի, բացառիկ հայրենասիրության, անձնական երջանկությունն ու բարեկեցությունը մշտապես երկրորդ պլան մղելու, պետության շահը մշտապես ու ամեն ինչից վեր դասելու արդյունքում: Եղիազարյանը որպես ԱԱԾ կառույցի գուծունեությանը քիչ թե շատ ծանոթ մարդ պետք է գիտակցի, որ ի տարբերություն շատ այլ գերատեսչությունների կաբինետային և տաքուկ առօրյայի, այս կառույցում իրոք ազգի նվիրյալներ են ծառայում, ովքեր զրկված են տարրական հանգստությունից, որովհետև պարտավոր են իրենց ամենօրյա լարված աշխատանքով և հայրենիքի հանդեպ իրենց պարտքի հստակ գիտակցումով ապահովել մեր ժողովրդի խաղաղ և անվտանգ առօրյան, ընդ որում առաջնահերթորեն` սահմանում կանգնած մեր զիվորի թիկունքը, ուստի այս մարդիկ իրենց բոլոր նախձեռնություններում պետք է վայելեն հասարակության անվերապահ աջակցությունն ու խրախուսանքը: Եվ անհրաժեշտ է նրանց փնովելու և զրպարտելու փոխարեն, արդարացիորեն արժանացնել մեր բոլորիս անսահման երախտիքին և դրվատանքին: Հրանտ Եպիսկոպոսյանի միանշանակ այդ նվիրյալներից է, ում ներդրած ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ, այսօր աճել է բարձրակարգ և շնորհալի երիտասարդների նոր սերունդ, ովքեր արժանիորեն շարունակում են ԱԱԾ-ի աշխատակցի բարդ ու պատասխանատու, հայրենիքին անձնազոհ ծառայելու, իրենց պարտականությունները անշեղորեն կատարելու առաքելությունը:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03