Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզում ընթացող համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա նշեց նաև, թե Ֆրանսիան ցավում է ինչպես նրա համար, որ փետրվարին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, այնպես էլ նրա համար, որ հայկական կողմն է զոհեր ու վիրավոր ունեցել։
«Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցների հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատարր թափանցիկությամբ։ Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում նաև Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր»,- ասաց Մակրոնը։
Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին, հավելեց նա։
«Մենք համոզված ենք, որ դրան կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի , ինքնիխանության, տարածքային ամբողջականության ևսահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։
2022 թվականին Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ Դուք վերահաստատեցիք Ձեր հանձնառությունը Ալմաթիի հռչակագրին։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանազատման և սահմանագծման գործընթացում, ինչը հիմք կծառայի սահմանին ուժերի երկուստեք հետքաշման համար»,- ասաց Մակրոնը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02