ARM | RUS |

Ռուսաստանը խանգարում է Հայաստանի տարածքը մասնատելու Արևմուտքի ծրագրին. «Լույս»

22.02.24 | 14:46

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը գրում է․ «1992 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին պայմանագիրը։ Այդ պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և պետական սահմանը պահպանող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը իրենց գործունեության մեջ ղեկավարվում են Թուրքիայի և Իրանի հետ նախկին ԽՍՀ Միության ուժը պահպանող միջպետական պայմանագրերով, ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային հարցերի համաձայնագրերով, «ԽՍՀՄ պետական սահմանի մասին» ԽՍՀ Միության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի նորմատիվային ակտերով այն մասում, որը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Համաձայն այս պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետության սահմանները Իրանի և Թուրքիայի հետ պահպանվում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից՝ ԽՍՀՄ, Իրանի և Թուրքիայի միջև այդ երկրների պետական սահմանների սահմանազատման վերաբերյալ միջպետական պայմանագրերի հիման վրա։ Այսինքն՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև պետական սահմանը, որպես այդպիսին, գոյություն ունի Իրանի և Թուրքիայի հետ ԽՍՀՄ միջպետական պայմանագրերի շնորհիվ։ Այս առումով անհրաժեշտ է ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 67.1 հոդվածի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ իրավահաջորդն է իր տարածքում, ինչպես նաև ԽՍՀՄ իրավահաջորդը (իրավաշարունակողը) միջազգային կազմակերպություններին, նրանց մարմիններին անդամակցելու, միջազգային պայմանագրերին մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս միջազգային պայմանագրերով նախատեսված ԽՍՀՄ պարտավորությունների և ակտիվների մասով: Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր հանդիսանում է ԽՍՀՄ միջպետական պայմանագրերի իրավահաջորդը (իրավաշարունակողը) Իրանի և Թուրքիայի հետ այս երկրների միջև սահմանազատված պետական սահմանների առումով, որոնք այսօր հանդիսանում են ՀՀ պետական սահմանները։ Այլ իրավանորմատիվ բազա, բացառությամբ ԽՍՀՄ միջպետական պայմանագրերի, որոնց հիման վրա գոյություն ունի Հայաստանի սահմանազատված և սահմանագծված սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, չկա։ Հարկ է ընդգծել, որ նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է բարեխղճորեն կատարել Թուրքիայի և Իրանի հետ ԽՍՀՄ սահմանազատման պայմանագրերի բոլոր դրույթները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության սահմանների միջազգային իրավական ճանաչումը, անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը հուսալիորեն պաշտպանում են Հայաստանի սահմանները ապօրինի ներթափանցումներից, ապօրինի ապրանքների և թմրամիջոցների տեղափոխումից։ Ի դեպ, մի քանի խոսք թմրամիջոցների մասին: Այսպես, ՄԱԿ-ի տվյալներով՝ 2022 թվականի վերջից մինչև 2023 թվականի նոյեմբերը Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը նվազել է 95%-ով։ Կակաչի ցանքերը 233000 հեկտարից նվազել է 10800 հեկտարի, իսկ ափիոնի (օպիում) արտադրությունը 6200 տոննայից նվազել է 333 տոննայի։ ԱՄՆ-ը և իր ՆԱՏՕ-ի դաշնակիցները Աֆղանստան են մտել 2001 թվականին և հեռացել են այնտեղից 2021 թվականին։ Այսինքն՝ 20 տարի շարունակ Արևմուտքը Աֆղանստանում ահռելի մասշտաբներով թմրանյութերի արտադրություն էր կազմակերպել, որով թունավորում էր աշխարհի ժողովուրդներին։ Եվ միայն այն բանից հետո, երբ Արևմուտքը լքեց Աֆղանստանը, թալիբներին հաջողվեց մեկ տարում թմրանյութերի արտադրությունը կրճատել 95%-ով։ Այժմ Հայաստանում գտնվող Ռուսաստանի սահմանապահները թույլ չեն տալիս Արևմուտքին Հայաստանը վերածել թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարանցիկ երկրի։ Վերջին տարիներին թմրամիջոցների բոլոր խոշոր խմբաքանակները, ինչպես տպագրվել է մամուլում, Հայաստան են ներմուծվել Վրաստանի հետ սահմանով, որը չի վերահսկվում Ռուսաստանի սահմանապահների կողմից։ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»։ Այս հայտարարության մեջ հստակ և միանշանակ ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ հերքել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության այս կետի առկայությունը։ Իսկ վերջերս Հայաստանում գործող և Արևմուտքի կողմից ֆինանսավորվող հակառուսական տարրերը մի ամբողջ տեղեկատվական արշավ են իրականացնում ՀՀ սահմաններին ռուսական սահմանապահ զորքերի ներկայության դեմ։ Այս հակառուսական տարրերի ներկայացուցիչները լայնորեն օգտվում են Հայաստանի պետական հանրային հեռուստատեսության եթերի հնարավորություններից։ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի այսօրվա իշխանության այլ ներկայացուցիչներ անընդհատ խոսում են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության անհրաժեշտության մասին։ Եվ լսելով, այսպես կոչված, արևմտյան գործընկերների «լավ» խորհուրդները՝ Հայաստանի իշխանություններն անընդհատ ակնարկում են Ռուսաստանին՝ որպես Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու սպառնալիքի աղբյուր։ Չնայած հենց Ռուսաստանի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ապահովում է և՛ իր ինքնիշխանությունը, և՛ տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից ՀՀ տարածքով անցնող տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկումը հուսալիորեն կապահովի Հայաստանի ինքնիշխանությունը այդ հաղորդակցությունների նկատմամբ։ Փաշինյանին անհրաժեշտ է ականջին օղ անել, որ Ռուսաստանը չի գործում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պես, չի խառնվում այլ երկրների ներքին գործերին, չի խախտում նրանց տարածքային ամբողջականությունը և չի խարխլում նրանց ինքնիշխանությունը։ Ռուսաստանը պարզապես թույլ է տալիս ինքնուրույն ընտրություն կատարել։ Ինչպիսին լինի ընտրությունը, այնպիսին էլ կլինեն հետևանքները: Այսօր Արևմուտքը նպատակ ունի դուրս բերել ռուսական սահմանապահ զորքերը Հայաստանի տարածքից, խզել նրանց կարգավիճակի մասին պայմանագիրը, խախտել Հայաստանի սահմանազատված սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, կասկածի տակ դնել պետության տարածքային ամբողջականությունը և ճանապարհ բացել Հայաստանի տարածքի մասնատման համար։ Փաշինյանը գիտակցում է այս ամենը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»։


ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու»...

11:44

Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար 471 մլն դոլար դրամաշնորհ կհատկացվի

Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար 471 մլն դոլար դրամաշնորհ...

11:29

Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյան ենթարկել 16-ամյա տղայի

Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյան ենթարկել 16-ամյա...

10:46

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է

10:21

Հասցեներ, որոնք կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք կհոսանքազրկվեն

10:03

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը

Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը

09:03

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Լոնդոն

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի...

14:03

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց. Հովհաննիսյան

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց,...

12:12

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն...

09:00

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55