Գլոբալ անկայունության պայմաններում Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակել է ձևափոխվել, անվտանգային մեխանիզմները, որոնց ավանդաբար ապավինել է Հայաստանը, հերթական անգամ ի ցույց են դրել իրենց անարդյունավետությունը, այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։ 2023 թվականի ընթացքում անվտանգային ոլորտի հարաբերություններ են ձևավորվել և զարգացել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: 2023 թվականի փետրվարից ԵՄ-ն երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն է տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ Ադրբեջան) պետական սահմանի երկայնքով:
«Արտաքին անվտանգության ապահովման ոլորտում Կառավարության հայեցակարգային մոտեցումը հիմնվում է տարածաշրջանային քաղաքականության վրա՝ նպատակ ունենալով ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական և ագրեսիվ դրսևորումները, կառավարել դրանք, ապա և տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել և երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել: Այս խնդրի իրագործման համար առանցքային է վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի և կարգի տեսակետից»,- ասվում է զեկույցում։ 2023 թվականի ընթացքում Կառավարության ներկայացուցիչներն ակտիվ շփումներ և բանակցություններ են ունեցել տարածաշրջանի երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել: Տարին անցել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, դրա հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, ապա և ԼՂ-ի հայերի բռնի տեղահանման պայմաններում:
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03