Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Լիլիթ ՀՀ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը․
«Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ բարձրաձայնել Հայաստանի անվտանգության ճգնաժամին վերաբերող մի քանի հարցեր։
Վանկուվերում, ԵԱՀԿ ԽՎ տարեկան վեհաժողովում մենք ընդունեցինք բանաձև, որը կոչ էր ուղղում Ադրբեջանին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից անմիջապես դուրս բելել զինված միավորումները, անհապաղ բացել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
Ավելի վաղ, նույն բովանդակությամբ որոշումեր/վճիռներ էին ընդունել և՛ Միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Այս բոլոր որոշումները՝ ներառյալ Վանկուվերի հայտարարությունը, ոչ միայն ոտնահարվել են Ադրբեջանի կողմից, այլև երկրի բարձր ղեկավարության կողմից հնչել են բազմաթիվ հայտարարություններ այն մասին, որ միջազգային սկզբունքներն ու միջազգային ինստիտուտները սպառել են իրենց։
Իննամսյա դաժան շրջափակումից հետո, որին հաջորդեցին ռազմական հարձակումները, առանց միջազգային անվտանգության հուսալի երաշխիքների, 3000 տարվա հայրենիքը լքելը միակ ողջամիտ ելքն էր 120 000 էթնիկ հայերի համար, ինչն, ըստ էության նշանակում էր նրանց մշակույթի, ինքնության և քաղաքական իրավունքների ոչնչացում։
Կոլեգաներիս ուղղված իմ բազմաթիվ հիմնավոր կոչերը՝ ձայն բարձրացնել հանուն արդարության, մնացին անարձագանք։
Մենք կարող էինք խուսափել էթնիկ զտումների այս ողբերգական էջից, եթե քաղաքական կամք դրսևորեինք և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկեինք ագրեսոր Ադրբեջանին։
Վերջերս Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը՝ հիմնավորելով այն Ադրբեջանի ոչ ժողովրդավարական ընթացքով, դատապարտելով 2023 թ․ սեպտեմբերյան ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչը հանգեցրեց մասսայական տեղահանության։
Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը` հայտարարելով, որ հակամարտությունն ավարտված է և հարկ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Հակառակը՝ մենք ջանքեր պետք է գործադրենք և կայուն երաշխիքներ ձեռք բերենք Արցախի հայ բնակչության՝ հայրենիք վերադառնալու, նրանց պատմական, մշակութային և այլ մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է և սպասում հակամարտության կարգավորման համապարփակ աջակցություն»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02