Փետրվարի 23-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Վաղիկ Ասատրյանը, ով ավելի ուշ մահացել է: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քասախ համայնքի Վ.Սարգսյան փողոցում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տուժող Վաղիկ Ասատրյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում վնասված վիճակում հայտնաբերվել են նաև տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա: Տուժողի դիակի զննությամբ նրա մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է թվով 6 ծակած-կտրած վնասվածք, ինչպես նաև՝ վնավածքներ գլխի դիմային և հետին հատվածներում: Մահվան պատճառների հետ կապված և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշակակն փորձաքննություն: Նախաքննության ընթացքում ստացվել և ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են դեպքին ականատես բազմաթիվ անձինք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերը նշված ավտոմեքենաներին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 64-ամյա Ե․ Ա․-ն, խուլիգանական դրդումներով, 2024թ․ փետրվարի 23-ին, ժամը՝ 16:30-ի սահմաններում, Քասախ բնակավայրի Վ.Սարգսյան փողոցի 1-ին հասցեի մոտակայքում կանգնեցրել է Վաղիկ Ասատրյանի՝ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցնելով դուրս հանել վերջինիս ավտոմեքենայից։ Ապա հոր՝ Վ․ Ա․-ի հետ հարվածներ են հասցրել Վ․ Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև Ե․Ա․-ն իր մոտ առկա դանակով, Վ․ Ասատրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 6 անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող տարբեր մասերին, ինչի հետևանքով Վ.Ասատրյանը «Արմենիա» ՀԲԿ- տեղափոխվելուց հետո մահացել է։ Ե․ Ա․-ն և Վ․Ա․-ն, նստելով դեպքի վայրում գտնվող իրենց հարազատի ավտոմեքենան, դիմել են փախուստի։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի մյուս, այդ թվում՝ ավտոմեքենաների վնասման, խուլիգանական գործողությունների շարժառիթի և այլ հանգամանքներ պարզելու, նշված երկու անձանց հայտնաբարելու նպատակով: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02