Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեմիրճյան փողոցի թիվ 1/4 հասցեի մոտ՝ «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում, երբ վարորդ՝ Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Գարիկ Կիրակոսյանը բախվել է էլեկտրասյանը, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրշեջները մեկուսացրել, ապա մարել են կրակը: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բուժօգնություն են ցուցաբերել Գ. Կիրակոսյանին, իսկ ուղևոր 23-ամյա Զորիկ Կիրակոսյանին տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44