2022-2023 թվականներին առնվազն 17 հազար 394 անձ խախտել է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Վրաստանում գտնվելու, ինչպես նաև Վրաստանի տարածքով տարանցման կանոնները։ Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ այդ տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում մնալու և տարանցիկ ճանապարհորդելու կանոնը խախտել է 7937 անձ, իսկ 2023 թվականի նախնական տվյալներով՝ այս թիվը կազմել է 9457։ Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 191-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված 180 լարի տուգանք է նշանակվել 6250 անձի. այս կետով տուգանվում է Վրաստանի տարածքում գտնվող օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որի Վրաստանի տարածքում օրինական գտնվելու օրվանից անցել է մինչև 3 ամիս: Իսկ 360 լարի տուգանքը, որ սահմանվում է այն անձանց համար, որոնք Վրաստանում օրինական գտնվելու ժամկետի լրանալուց հետո երկրում մնացել են ավելի քան 3 ամիս, երկու տարվա ընթացքում նշանակվել է 11 հազար 144 անձի, որից 5792-ը՝ միայն 2023 թվականին: Միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողովի կայքում կարդում ենք, որ Վրաստանում օրինական գտնվելու ժամկետը լրացած և երկիրը ինքնակամ լքած օտարերկրացին պարտավոր է վճարել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված տուգանքը Վրաստանից մեկնելուց առաջ կամ հետո: Տուգանքը չվճարելու դեպքում օտարերկրացուն վրացական վիզա չի տրվի, և մինչև նշված տուգանքը չվճարի, նրա մուտքը Վրաստան կարգելվի։ Հարկադրաբար արտաքսված օտարերկրացուն՝ տուգանքի հետ մեկտեղ, 2-ից 5 տարի ժամկետով կարգելվի մուտք գործել Վրաստան։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02