ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերը (14 փրկարարական ծառայող) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում, Արզնի ձորում և «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում մասնակցեցին Փրկարար ծառայության կողմից կազմակերպած «Անտառային և բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացն անց է կացվել երկու փուլով․ տեսական և գործնական։ Դասընթացի տեսական փուլում փրկարարներն ուսումնասիրեցին «Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների իրավական ապահովումը, անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ընդհանուր նկարագիրը, դրանց առաջացման պատճառները, տարածման ու հրդեհային վտանգավորության գործոնները», «Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգությունը, ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգերի կիրառումը անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում», «Անտառային հրդեհների աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, անտառային հրդեհների հետախուզումը», «Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմաները։ Երկօրյա գործնական պարապմունքները միտված էին բարձրացնելու փրկարարների հրահանգչական կարողությունները, որպեսզի վերջիներս հետագայում կարողանան էլ ավելի արդյունավետ կազմակերպել պլանով նախատեսված ուսուցման մասնագիտական դասընթացները։ Գործնական դասընթացի շրջանակներում հրշեջ-փրկարարների կարողությունները ստուգելու և կատարելագործելու նպատակով իրական պայմաններում խաղարկվեց հրդեհի սպասարկման դեպք։ Ըստ սցենարի՝ կար հրդեհի չորս օջախ: Սահմանված ժամանակահատվածում իրականացվեց բացազատում: Հրդեհաշիջումն իրականացվեց առկա բոլոր միջոցներով՝ մոտոպոմպով, մարտկոցային և ներքին այրման շարժիչով ջրային սրսկիչներով, հրշեջ-մեքենայի պոմպի և ջրի փափուկ բաքի օգտագործման միջոցով:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02