ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։
Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով քվեների 49,85 տոկոսը, իսկ Գյումրիում Պուտինն առաջատարն է՝ քվեների 58,14 տոկոսով։ Այս մասին գրում է azatutyun.am-ը: Գյումրիում Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 2,20 տոկոսը կամ 29 ձայն, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 30,66 տոկոսը, կամ 405 ձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 2,42 տոկոսը կամ 32 ձայն, Իսկ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 58,14 տոկոսը, կամ 768 ձայն։ Գյումրիում է գտնվում նաև ռուսական 102-րդ ռազմաբազան և միայն երեք ընտրատեղամաս հենց այս ռազմաբազայում էր գործում։ Երևանում Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է 1,82 տոկոս կամ 127 ձայն, Վլադիսլավ Դավանկովը՝ 49,85 տոկոս կամ 3 հազար 474 ձայն, Վլադիմիր Պուտինը՝ 32,87 տոկոս կամ 2 հազար 291 ձայն, Լեոնիդ Սլուցկին՝ 1,58 տոկոս, կամ 110 ձայն։ Հազարավոր քաղաքացիներ մասնակցել են «Կեսօրն առանց Պուտինի» ակցիային՝ միաժամանակ քվեարկության ներկայանալով ու երկար հերթեր առաջացնելով բացված ընտրատեղամասերի դիմաց: Ընդհանուր առմամբ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկով` Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը։ Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02