Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։
Հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։
Արդեն մի քանի տարի շարունակ աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվում Ֆինլանդիան։ Առաջատարների եռյակը, ինչպես և անցյալ տարի, բաղկացած է Հյուսիսային Եվրոպայի երկրներից՝ երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան։
Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում հաջորդ հորիզոնականներն են զբաղեցրել համապատասխանաբար Շվեդիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրալիան։
Երկրորդ տասնյակում որոշակի փոփոխություններ են նկատվել. Արևելյան Եվրոպայի երկրներում, հատկապես՝ Չեխիայում, Լիտվայում և Սլովենիայում, երջանկության աճ է դիտվել, իսկ ԱՄՆ-ն և Գերմանիան կորցրել են դիրքերը՝ հասնելով 23-րդ և 24-րդ հորիզոնականներ։
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 2024 թ․ աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 98-րդ, Իրանը՝ 100-րդ, իսկ Ադրբեջանը՝ 101-րդ։
Ռուսաստանը 72-րդ տեղում է, Ուկրաինան` 105-րդ։
Ամենավերջին՝ 143-րդ հորիզոնականը զբաղեցնում է Աֆղանստանը, որին նախորդում է Լիբանանը։
Ի դեպ, զեկույցի հրապարակումը համընկել է մարտի 20-ին նշվող Երջանկության միջազգային օրվա հետ։
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03