Գազի սակագնի վերնայման մասին «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտը ՀԾԿ այս օրերի գլխավոր նորությունն էր, որն ուղղակի ազդեցություն է ունենալու բոլոր սպառողների համար: Գազի գնի իջեցման մասին լուրը հասարկության կողմից բուռն արձագանք գտավ:
Տարբեր շրջանակների կողմից հատկապես շեշտվում է այն հանգամանքը, որ գազի սակագնի իջեցումը տեղի չի ունենալու ՀՀ պետբյուջեի հաշվին: Սակայն այստեղ հետաքրքիրն այն է, որ մարդկանց մոտ բնական հարց է առաջանում, թե որոնք են այն աղբյուրները, որոնք հիման վրա էլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանունը գնում է սակագների նվազեցման: Ինչ ռեսուրսներով է կոմպենսացնելու ընկերությունը իր կողմից մատուվող ծառայության շահութաբերության պահպանումը:
Այս հարցի պատասխանը ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստից առաջ իր ունեցած ելույթում: Նա ներկայացրել է գումարների աղբյուրները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել գազի սակագինը: Վարչապետը փաստել է, որ կա չորս աղբյուր: Այսպես՝ հունվարի 1-ին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը, և կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի:
Երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը: Բոլորս էլ կհիշենք, որ դեռևս անցյալ տարի խոսվում էր, թե գազի սակագնի թանկ լինելու պատճառով գազի սպառումը նվազել է, ինչն էլ հագեցրել է ընկերության շահույթների նվազեցման:
Երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացման և վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն իր մոտ օպտիմալացում կանի: Չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55