«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերին օրակարգում ընդգրկված հարցերից զեկուցվող է լինում առավելագույնը 2-3 հարց, որոնց շուրջ էլ ծավալվում են երկարաշունչ «քննարկումները»: Թերթի տեղեկություններով՝ կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նախապես ճշտում է, թե նիստի օրակարգում ինչ նախագծեր են ներառված, այլև անձամբ առանձնացնում է իր համար «ցանկալի» երեքը, որոնց շուրջ կարող է «ծավալվել», և որոնք կարող են փիառային էֆեկտ ունենալ։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ «ընտրյալ» հարցերը, որոնք պետք է զեկուցվեն և քննարկվեն նիստի ընթացքում, նախարարական կոմիտեներում առանձնապես երկար քննարկում չեն անցնում, որ կառավարության նիստում «ցույց տալու բան լինի», կարծիքների հակադրություններ լինեն և այլն: Մեր տեղեկություններով՝ դա բացատրվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանրությանը ցույց տալ, թե ինչպես է «իր կողմից ընտրված լեգիտիմ կառավարությունն» աշխատում, ինչ հրաշք գործեր են անում, գումարած՝ ինչ ժողովրդավարական քննարկումներ են ընթանում։ Ըստ էության, սրա արդյունքում է, որ, չնայած օրակարգում զեկուցվող 2-3 հարց է ներառված լինում, սակայն նիստերը ձգվում են 90, հաճախ նաև 100 րոպե, իսկ շատ հաճախ որևէ հարց ընդունվում է դրա վերաբերյալ «տարբեր կարծիքների» պարագայում, չնայած իրականում բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին։ Ի դեպ, ուշագրավ է, որ կառավարության վերջին նիստը, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տևեց ընդամենը 25 րոպե»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02